Տնտեսական08:41, 31 Հուլիս 2024
Թուրքիան մտադիր է էներգետիկայի ոլորտում համագործակցել Թուրքմենստանի հետ

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը սոցցանցում կատարած գրառմամբ մանրամասներ է հայտնել Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ կատարած այցից:
Բայրաքթարը գրել է, որ հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Աննագելդի Սապարովի և «Türkmengeologiya» պետական կորպորացիայի նախագահ Գուրբանգելդի Գարլևի հետ:
Թուրք նախարարի խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել են բնական գազի ոլորտում առկա համագործակցությունը, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում համագործակցելու նպատակով իրականացվելիք քայլերը:
Բացի այդ, Բայրաքթարը հայտնել է, որ գործընկերներին է ներկայացրել էլեկտրաէներգիայի արդյունաբերության ոլորտում թուրքական կողմի ռազմավարությունը:
«Մենք Էլեկրաէներգիայի արդյունաբերությանը զուգահեռ ուշադրություն հրավիրեցինք մեր հարևանների և տարածաշրջանի պետությունների հետ էլեկտրաէներգիայի փոխկապակցվածությունն ընդլայնելու կարևորության վրա: Քննարկեցինք այս ոլորտներում հնարավոր համագործակցության հնարավորությունները:
Ես հավատում եմ, որ Թուրքմենստանի հետ երկար տարիներ ի վեր ունեցած լավ հարաբերությունները էլեկտրաէներգիայի ոլորտում մեր կողմից իրականացվելիք քայլերով էլ ավելի են խորանալու»,-ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։

Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Գագաթնաժողովը կկայանա Հոնկոնգում մարտի 27-ին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |