Քաղաքական17:13, 31 Հուլիս 2024
Թուրքական մամուլ. «Մակրոնն Էրդողանին չի հրավիրել ընթրիքի»

Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի եղել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից կազմակերպված ընդունելության հրավիրյալների ցանկում:
Հարկ է ընդգծել, որ հուլիսի 30-ին Էրդողանը հայտարարել էր, թե Մակրոնն անձամբ է իրեն հրավիրել, ինչին նա տվել է ոչ միանշանակ պատասխանը:
«Մակրոնն ինձ հրավիրեց, ես էլ ասացի, որ կարող է գամ: Իմ 13 տարեկան թոռը ասաց՝ պապի՛կ, մի՛ գնա: Ես հարցրի՝ ինչու՞: Նա պատասխանեց՝ այնտեղ ԼԳԲՏ ցուցադրություն են անելու: Ես էլ ասացի՝ շատ լավ, աղջիկս, ուրեմն չեմ գնա»,- պատմել էր Էրդողանը:
Նշենք, որ ֆրանսիական «France 24» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ընթրիքը կայացել էր հուլիսի 26-ին:
Էրդողանից բացի ընթրիքին չէին հրավիրվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Սաուդիան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ Բին Սելմանը և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Շեյխ Մուհամմեդ Բին Զայեդ Ալ նահյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանը կմասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան և ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստերին։

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի նախարարների՝ Թուրքիայի հասցեին հնչող հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում այդ երկրի իրականացվող գործողությունները:

Նման սցենար քննարկվել է Էքրեմ Իմամօղլուի մարտի 23-ի կալանավորումից հետո Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային ղեկավարությունների կոնգրեսի հրատապ քննարկմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |