Հասարակական13:51, 01 Օգոստոս 2024
Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը ռեկորդային մակարդակի է հասել

2024 թվականի առաջին վեց ամիսներին 2.6 միլիոն ռուս զբոսաշրջիկ է մեկնել Թուրքիա։ Ըստ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության այն 3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Նախարարության վիճակագրության համաձայն՝ ներկայիս ցուցանիշը գրեթե համապատասխանում է ռեկորդային 2019 թվականի առաջին կիսամյակի մակարդակին, այդ ժամանակ 2.7 միլիոն ռուս զբոսաշրջիկ էր մեկնել Թուրքիա։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի հունվար-հունիսին ընկած ժամանակահատվածի ցուցանիշը կազմել է 1.4 մլն զբոսաշրջիկ։ Թուրքիա կատարած այցելությունների թվով Ռուսաստանին հաջոդում են Գերմանիան (2.4 մլն), Մեծ Բրիտանիան (1.7 մլն), Իրանը (1.4 մլն) և Բուլղարիան (1,3 մլն)։
Գերատեսչության տվյալներով՝ տարեսկզբից օտարերկրացիները Թուրքիա են մուտք գործել 21,6 միլիոն անգամ, ինչը 10 տոկոսով ավելի է, քան 2023թ. հունվար-հունիս ժամանակահատվածը։ Ամենից հաճախ տուրիստները մեկնել են Ստամբուլ (8.5 մլն մարդ) և Անթալիա (5.8 մլն մարդ):
Այնուամենայնիվ, Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայի (ATOR) փոխնախագահ Արթուր Մուրադյանը նշել է, որ Ռուսաստանից Թուրքիա ուղևորությունների թիվը դեռ չի հասել մինչքովիդյան ժամանակաշրջանի մակարդակին։
Ուշագրավ է, որ նշյալ ռուսական կառույցը (ATOR) ռուսաստանցիներին ավելի վաղ առաջարկել էր Թուրքիայում իրենց հանգիստը փոխարինել Լատինական Ամերիկայի երկրներով, մասնավորապես Բրազիալիայով և Արգենտինայով՝ նշելով, որ դա ավելի մատչելի կլինի, քան օրինակ հանգիստը Թուրքիայի թանկարժեք հյուրանոցներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |