Քաղաքական10:39, 02 Օգոստոս 2024
Տեղի է ունեցել Էրդողան-Բայդեն հեռախոսազրույց
Օգոստոսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել։
Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, Գազայի հարցը, Անկարայում իրականացված գերիների փոխանակումը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։
Էրդողանն ամերիկացի գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը հրադադարի և խաղաղության չի ձգտում:
Բացի այդ, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամները Նեթանյահուին քաջալերող ծափահարություններով Թուրքիայում խորը հիասթափություն են առաջացրել:
«Իսրայելն աշխատում է, որ Գազայի հրդեհը տարածի ողջ տարածաշրջանում»,-հավելել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի օրակարգից դուրս չի մնացել նաև հուլիսի 31-ին Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական թևի առաջնորդի թեհրանյան սպանությունը:
«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի դեմ ստոր սպանությունը հարված է հասցրել հրադադարի ջանքերին»:
Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացման համար Թուրքիան անում է հնարավորը և շարունակելու է անել։
Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին գերիների փոխանակումն անխնդիր կերպով իրականացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |