Հասարակական13:57, 02 Օգոստոս 2024
Թուրքիայում պոլսահայ գործիչը ռասիստական հարձակման է ենթարկվել

Թուրքիայի հայ համայնքի անվանի ներկայացուցիչներից Գարո Քափրիելյանը Թուրքիայի արևմտյան հատվածում՝ Մարմարա ծովի վրա գտնվող Քընալըադա կղզում ենթարկվել է ռասիստական հարձակման: Դեպքը տեղի է ունեցել կղզու խանութներից մեկում:
Հարձակման հետևանքով Քափրիելյանի կոտրվել է ստացել, իսկ դեմքի շրջանում բազմաթիվ կապտուկներ են առաջացել: Տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությունում գործ է հարուցվել, որը շուտով պետք է ուղարկվի դատախազություն:
Պոսլահայ գործչին ծեծի ենթարկելու դեպքը չի մնացել անարձագանք. մի շարք քաղաքացիական կազմակերպություններ իրենց բողոքն արտահայտելու նպատակով ակցիաներ են իրականացնում:
Հեյբելիադայի թաղամասային խորհրդի նախաձեռնությունը X միկրոբլոգում անդրադարձել է տեղի ունեցածին:
«Խանութի աշխատակիցները, ովքեր հողազավթման պատճառով դիտողություն են ստացել Գարո Քափրիելյանի կողմից, վերջինիս հասցեին ռասիստական և սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել և ծեծի ենթարկել:
Դուք մենակ չեք, Գարո Քափրիելյա՛ն»:
Թուրքիայում տեղի ունեցած խտրական այս հարձակումը դատապարտվել է նաև Ստամբուլի հայկական Սբ. Գեդիքփաշա եկեղեցու կողմից:
«Մենք տեղեկացել ենք, որ մեր համայնքի անդամ, Քընալըադայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նախկին կենտրոնական խորհրդի ղեկավար, մեր Գեդիքփաշայի Հարյուր Մանգանց երգչախմբի անվանի անդամ և Զվարթնոց խոռի ատենապետ, մեր ախպար Գարո Քափրիելյանը նողկալի հարձակման է ենթարկվել:
Մենք իրեն մաղթում ենք առողջություն և դատապարտում այս տհաճ և խտրական հարձակումը:
Շուտափույթ ապաքինում»:
Իրեն ծեծի ենթարկելու մանրամասները Քափրիելյանը պատմել է Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» շաբաթերթի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ իրենք տարիներ առաջ այդպիսի խնդիր չեն ունեցել, սակայն վերջին 2 տարում տեղի ունեցող նմանատիպ դեպքերը արդեն շատ են անհանգստացնում:
«Խանությում ես ընդհատեցի առևտուրս: Նրանք, փողոց դուրս եկան: Զավթեցին մայթերն ու բնակարանիս մուտքը: Ես խանութի կողմից բռնազավթած տարածքների մասին տեսանյութեր և լուսանկարներ էի արել: Այդ պահին խանութի մի աշխատակից փորձեց հարձակվել, այլ աշխատակիցներ միջամտեցին: Դրանից հետո, երբ պիտի մտնեի տուն, դռան մոտ ենթարկվեցի հարձակման»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |