Հասարակական09:56, 02 Օգոստոս 2024
Թուրքիայում Instagram-ի մուտքն արգելափակվել է

Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհուրդը (BTK) հայտնել է օգոստոսի 2-ից ի վեր երկրում «Instagram» սոցհարթակի մուտքն արգելափակելու մասին:
Համապատասխան որոշումը կայացվել է օգոստոսի 1-ին և հրապարակվել «BTK»-ի կայքում:
Որոշման պատճառների մասին դեռևս որևէ բացատրություն չի տարածվել, սակայն թուրքական մեդիայում նշվում է, որ այն կարող է պայմանավորված լինել Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության հետ:
Բացի այդ, Հանիեի սպանությունից և արգելափակման որոշման կայացումից հետո «Instagram»-ին դատապարտել էր նաև Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Ալթունի խոսքով, սոցհարթակն առանց որևէ հիմք ներկայացնելու արգելել է հրապարակումները, որոնք կապված են եղել Հանիեի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |