Հասարակական10:18, 02 Օգոստոս 2024
Ադրբեջանցիները շարունակում են դժգոհել Անկարայի հայտարարություններից

Ադրբեջանական մեդիայում և սոցցանցերի ադրբեջանական տիրույթներում օգտատերերը շարունակում են դժգոհել Անկարայից հնչող այն հայտարարություններից, որ «Ադրբեջանը Ղարաբաղում հաղթել է Թուրքիայի շնորհիվ»։
X-ի (Twitter) իր սոցհարթակում Նորվեգիայում ապրող մի ադրբեջանցի թեմայի վերաբերյալ ծաղրանկար է հրապարակել, գրելով՝ «Ես նման իրավիճակի մեջ չեմ ընկնի»:
Նկարում եղած երկխոսությունը թարգմանաբար կարող եք տեսնել ստորև.
Ադրբեջանցի - Բարև։
Թուրք - Մենք չլինեինք՝ Ղարաբաղը չէիք կարողանա վերցնել։
Թուրքեր - Ռեյիսը (Էրդողանին տրվող պատվանունն է, նշանակում է նաև նախագահ) չլիներ՝ Ղարաբաղը ձեր երազում կտեսնեիք։ Ղարաբաղը մեր շնորհիվ եք վերցրել։ Քնե՛ք-արթնացե՛ք և Ռեյիսին աղոթե՛ք, ապերախտնե՛ր։
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Իսրայելի կողմից Պաղեստինում իրականացվող գործողություններին և հավատարիմ մնալով հոկտեմբերի 7-ից ի վեր պետական մակարդակում որդեգրված հակասեմական գործելաոճին, հերթական անգամ սպառնալիքներ էր հնչեցրել իսրայելական վարչակազմի ղեկավար Բենյամին Նեթանյահուի հասցեին:
Այս համատեքստում Թուրքիայի նախագահը սպառնացել էր մտնել Իսրայել այնպես, ինչպես մտել էր Լեռնային Ղարաբաղ: Վերջինիս խոսքերի ենթատեքստը, ադրբեջանական տիրույթում ի դերև հանվելով, պատճառ էր դարձել մեծ դժգոհությունների: Այն ընդհանուր առմամբ ընկալվել էր այնպես, թե թուրքական կողմի աջակցությամբ, զենքով և անմիջական միջամտությամբ է Ադրբեջանը կարողացել օկուպացնել Արցախը: Ասել է թե՝ «Թուրքիայի շնորհիվ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |