Հոդված11:49, 05 Օգոստոս 2024
Թուրքիան քրդական պետություն է. Մուջահիթ Բիլիջի
Ծագումով զազա թուրք լրագրող Մուջահիթ Բիլիջին հրապարակել է «Թուրքիան քրդական պետություն է» վերտառությամբ հոդված։ Նա հաճախ է անդրադառնում Թուրքիայի քրդերի պատմության և ինքնության հարցերին՝ հանդես գալով խաղաղության ու հաշտեցման կոչերով։
Ըստ հոդվածի հեղինակի՝ Թուրքիան հիմնադրվել է որպես թուրքերի և քրդերի համատեղ պետություն՝ Անատոլիա-Քուրդիստան դաշնության տեսքով՝ որպես փլուզված կայսրությունից սերած մահմեդական թուրքերի և քրդերի համատեղ պետություն։ Այսինքն ինչպես թուրքերը, այնպես էլ քրդերը Թուրքիայի համահիմնադիր օրինական տերերն են:
Հեղինակը կարծում է, որ Թուրքիան պիտի ընդունի իր բազմազգ իրականությունը՝ թուրքերի և քրդերի հայրենիք լինելը, հակառակ դեպքում կշարունակի տառապել և տառապանք պատճառել: Ուստի ինչքան շուտ Թուրքիան հաշտվի այն իրողության հետ, որ ինքը թուրքերի և քրդերի հայրենիքն է, այնքան ավելի մեծ ու պայծառ ապագա կունենա՝ ներառելով Քուրդիստանի մյուս մասերը ևս։
Հոդվածի առանցքային հատվածները՝ ստորև
«Իր հիմնադրման առումով Թուրքիան մահմեդականների պետություն է։ Ժողովրդավարական օրենքի տեսանկյունից այն բոլոր քաղաքացիների պետությունն է, ովքեր ապրում են այնտեղ։ Սակայն ժողովրդագրական տեսանկյունից ո՞վ է ապրում Թուրքիայում: Այնտեղ ապրում են մահմեդականներ, ովքեր իրենց անվանում են թուրքեր կամ կարող են իրենց այդպես անվանել։ Թուրքիայում տարբեր մահմեդական էթնիկ խմբեր ապրում են որպես թուրքեր՝ ընդունելով թուրք լինելու սահմանումը՝ որպես մահմեդականության համարժեք: Նրանք հիմնականում ոչ թուրք էթնիկ խմբեր են, ովքեր ստիպված են եղել գաղթել ավելի մեծ կայսրության տարածքային կորուստների պատճառով:
Նմանապես, դա այն զանգվածն է, որը ձևավորվել է տարբեր ոչ մահմեդական տարրերից, որոնք բռնի կամ կամավոր կերպով մահմեդականացվել են և ընդունել թուրք լինելու պիտակը: Այդ զանգվածը, ինչպես քրդերը, այս պետության օրինական տերն ու գործընկերն է: Լինեն ալբանացիներ, չերքեզներ, վրացիներ, թե արաբներ, նրանք թուրք են, քանի որ իրենց անվանում են թուրքեր: Ով իրեն անվանում է թուրք, թուրք է:
Բայց Թուրքիայում ապրում են նաև մահմեդականներ, ովքեր իրենց անվանում են քրդեր: Քրդերը չեն ընդունել իրենց թուրք անվանելու գաղափարը՝ ոչ թե այն պատճառով, որ խնդիր ունեն թուրք լինելու հետ, այլ որովհետև նրանք դրա կարիքը չեն զգացել։ Որովհետև ստիպված չեն եղել լինել թուրք, քանի որ բալկանյան և կովկասյան ներգաղթյալների նման չեն ունեցել անցումային ճանապարհ։ Որովհետև քրդերի համար երբեք անհրաժեշտություն չի ձևավորվել նույնականացնել թուրք և մահմեդական լինելը, ինչպես մյուս խմբերի դեպքում: Քրդերը ոչինչ պարտք չեն նրանց, ովքեր զգում են ծայրահեղ թուրքականության կարիք՝ իրենց թուրք լինելը ապացուցելու համար: Թուրքիան քրդերի պետությունն է:
Չնայած պատմական խտրականությանը՝ քրդերը Թուրքիայում մեծամասնություն են և իրենց պայքարը ոչ թե փոքրամասնության իրավունքների, այլ հավասար գործընկերության համար է: Թեև քեմալիստական շրջանի ժխտումը անտեսեց քրդերին՝ որպես պետության տեր և գործընկեր, բայցևանպես քրդերը Թուրքիայում փոքրամասնություն չեն եղել: Ինչպես հաճախ ասվում է, նրանք նույնիսկ չեն կարողացել փոքրամասնություն լինել: Ինչու՞: Որովհետև նրանք փոքրամասնություն չէին, չպետք է լինեին և չեն լինի: Որովհետև քրդերը Թուրքիայում փոքրամասնություն չեն, այլ մեծամասնություն են: Քրդերի արժանապատվության պայքարը Թուրքիայում փոքրամասնության իրավունքների պայքար չէ, այլ մեծամասնության (երկու տիրոջից մեկի) սեփականության հարց է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |