Քաղաքական15:00, 05 Օգոստոս 2024
Ըստ թուրքական մամուլի` ԱՄՆ-ի և Իրանի միջև գաղտնի հանդիպում է եղել
Թուրքական մամուլում տեղ գտած պնդումների համաձայն՝ ԱՄՆ-ի պատվիրակությունը Թուրքիայի տարածքով գաղտնի մեկնել է Իրան։
Թեհրանում Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը տարածաշրջանում լարվածությունը մեծացրել է:
Լարվածության աճի պայմաններում ամերիկացի պաշտոնյաները գաղտնի մեկնել են Անկարայից Իրան՝ զգուշացնելու՝ «մի՛ հարձակվեք Իսրայելի վրա և մի՛ տրվեք Նեթանյահուի խաղին»:
2 ժամ տևած հանդիպման ժամանակ, ըստ թուրքական մամուլում տեղ գտած հրապարակման, ԱՄՆ պաշտոնյաներն ընդգծել են, որ եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, ապա ԱՄՆ-ն կաջակցի Իսրայելին, բայց նաև շեշտել են, որ իրենք լայնամասշտաբ պատերազմ չեն ցանկանում։
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք տեղյակ չեն եղել Հանիեի սպանության նախապատրաստության մասին և մտահոգություն են հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերաբերյալ՝ ասելով. «Նեթանյահուն ցանկանում է մեծ տարածաշրջանային պատերազմ։ Նա ցանկանում է ոչնչացնել Իրանը»։
Հանդիպմանը ԱՄՆ պատվիրակությունը, որպես բարի կամքի ժեստ, Իրանին է տրամադրել Իրան ներթափանցած Մոսադի (իսրայելական հատուկ ծառայություն) 10 գործակալների ցուցակը։
Բացի այդ, ԱՄՆ պատվիրակության կողմից շեշտվել է, որ «Նեթանյահուի իշխանությունը դուրս է եկել վերահսկողությունից և չի ծառայում համաշխարհային անվտանգությանն ու խաղաղությանը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |