Քաղաքական13:57, 06 Օգոստոս 2024
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կմիջամտի ցեղասպանության վերաբերյալ Իսրաելի դեմ դատական գործին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «ինչ էլ անի արյունարբու ցեղասպանական ցանցը, այն չի կարող խանգարել Թուրքիային և թուրք ազգին համերաշխ լինել Պաղեստինի ժողովրդի հետ»։
Էրդողանը հավելել է նաև, որ Թուրքիայի խորհրդարանի իրավաբան թիմը օգոստոսի 7-ին միջամտության վերաբերյալ միջնորդություն կներկայացնի Հաագայի միջազգային դատարան:
Այս հայտարարությունները Էրդողանն արել է նախագահականում տեղի ունեցած կառավարության նիստից հետո։ Նա նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ասել.
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ վերջ տանք այս բարբարոսությանը, որը խլել է 40.000 անմեղ մարդկանց կյանքը վերջին 10 ամսում: Նախկինում մենք միջազգային դատարանում հայտարարել էինք Իսրայելի դեմ ցեղասպանության գործին միջամտելու մեր որոշման մասին: Չորեքշաբթի օրը մեր խորհրդարանի իրավաբանական թիմը մեր միջնորդությունը կներկայացնի Հաագայի միջազգային դատարանին։ Իմ ազգը թող լավ իմանա սա. Թուրքիան կանգնած է Պաղեստինի կողքին այս դժվարին ժամանակներում, երբ նա պայքարում է իր գոյության համար»:
Ըստ Էրդողանի ձևակերպման՝ Թուրքիան այն երկիրն է, որն Իսրայելի ցեղասպանական քաղաքականությանը տվել է ամենահստակ և ամենաուժեղ պատասխանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցողն անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի կալանավորմանը և երկրում բողոքի ցույցերին։

Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։

Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցողն անդրադարձել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի կալանավորմանը և երկրում բողոքի ցույցերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |