Հարցազրույց12:35, 06 Օգոստոս 2024
Թուրք լրագրող․ «Անկեղծ ասած չեմ հավատում, որ հայ-թուրքական կարգավորումը հնարավոր կլինի միայն 2 երկրների հանդիպումների միջոցով»
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում հուլիսի 30-ին հայ-թուրքական սահմանին կայացել էր բանագնացների 5-րդ հանդիպումը։ Թուրք լրագրող, գրող Սերդար Քորուջուն իրադարձությունները ներկայացրել է Երևանից և Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստյանի հետ զրույցում կիսվել իր դիտարկումներով։
- Ի՞նչ եք կարծում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր առաջընթաց կա՞, թե՞ սա հերթական սիմվոլիկ հանդիպումն էր։
- Այս հանդիպումը կարևոր էր։ Ի վերջո, սա 30 տարուց ավելի փակ պահվող սահման է և երկու երկրների բանագնացների հանդիպումը սահմանին ունի պատմական նշանակություն՝ ի տարբերություն նախորդների։ Բայց արդյունքները ցույց են տալիս, որ մենք դեռ գործի սկզբում ենք և պետք է ավելի շատ առաջընթաց գրանցենք։
- Դուք այժմ գտնվում եք Երևանում, հանրային ի՞նչ տրամադրություններ են տիրում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։
- Առաջին հերթին սա պետք է շեշտեմ։ Չնայած պատերազմից դուրս գալուն և Ղարաբաղը կորցնելուն՝ Հայաստանում, որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, ես որևէ դժվարության չեմ հանդիպել։ Սա միայն դիվանագիտական գործընթացների համար չեմ ասում։ Անցյալ տարի շատ հասկանալի պատճառներով մամուլի հավատարմագրում ստանալու համար ինձնից պահանջվեց 6 ամիս, սակայն այս տարի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շատ ավելի արագ տվեց հավատարմագրում։ Հասարակության մեջ էլ ոչ մի խնդրի չեմ հանդիպել։
10 տարի է անցել այն օրվանից, երբ առաջին անգամ եկել եմ Երևան և հիմա նույնիսկ չեմ կարող հաշվել, թե քանի անգամ եմ եղել այստեղ։ Այս 10 տարվա ընթացքում շատ բան է փոխվել թե՛ Հայաստանում, թե՛ մեր տարածաշրջանում և չնայած դրան ոչ մի բացասական բանի չեմ հանդիպել։ Օրինակ` երբ քաղաքի հրապարակներում, փողոցներում թուրքերեն էինք խոսում շատ մարդիկ հետաքրքրություն էին ցուցաբերում, որոշները թուրքերեն էին խոսում և նույնիսկ մեզ գրկում։ Սա չեմ ասում նրա համար, որ երկրների միջև ոչ մի խնդիր չկա։ Գիտեմ թե Հայաստանի ու հայ ժողովրդի համար ինչ դժվար գործընթաց է ընթանում և իհարկե այդ պատճառով Հայաստանում կան այնպիսիք, ովքեր բարկանում են Անկարայի վրա և արձագանքում Անկարային։ Հնարավոր չէ, որ չլինի։ Թուրքիայում էլ Հայաստանի կառավարությանը բացասաբար վերաբերվողներ կան ու կլինեն․․․Դա բնական է։
- Ինչպես գիտեք, հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցավ բանագնացերի 5-րդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը վերահաստատեցին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն դեռևս նոր առաջընթաց չի նկատվում։Ըստ Ձեզ՝ հայ-թուրքական սահմանը ե՞րբ կբացվի, ի՞նչն է խանգարում Թուրքիային։
- Իմ անունից խոսեմ։ Անկեղծ ասած չեմ հավատում, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը հնարավոր կլինի միայն երկու երկրների հանդիպումների միջոցով։ Իհարկե, այս շփումները կարևոր են, սակայն Անկարան էլ ասում է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։
Սահմանի փակման պատճառն էլ 1990-ականներին կրկին Ղարաբաղի դեպքերն էին։ Թուրքիան փակել է սահմանը՝ ի աջակցություն Ադրբեջանի և ի պատասխան կատարվածի։ Սահմանը չէր փակվել Անկարա-Երևան գծում տեղի ունեցած ճգնաժամի պատճառով, որ միայն երկու երկրների միջև հանդիպումներով կարողանա բացվել։ Այդ պատճառով, եթե կարգավորումը լինի, ապա այս գործընթացում անհնար է գործել առանց Ադրբեջանի։ Անկարա-Երևան, Բաքու-Երևան գծում պետք է լինի կարգավորման/խաղաղության գործընթաց։ Այժմ կողմերը միմյանց հետ պետք է ավելի շատ խոսեն և համաձայնագիրը պետք է դրվի սեղանին։ Դա միայն դիվանագետները չպետք է անեն, լրագրողները, գիտնականները պետք է հանդիպեն, քննարկեն և յուրաքանչյուր թեմայի շուրջ պետք է բաց խոսենք։ Պետք է խոսենք։
Ինչպես ասել է Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը, ում հետ անցկացրել եմ հարցազրույց մենք չենք անհետանալու այս հողերից։ Միմյանց հետ կապրենք որպես հարևան։ Պետք է հանդիպենք, խոսենք։ Այլ ճանապարհ չկա․․․
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |