17:26, 12 Օգոստոս 2024
Թուրքիան հաստատել է ԱՄՆ-ի կողմից F-16 կործանիչների մատակարարումը
Թուրքիան և ԱՄՆ-ի միջև կնքվել է գործարք, որի արդյունքում Անկարան ստացել է Block-70 մոդիֆիկացիայի ամերիկյան F-16 կործանիչներ, ինչպես նաև նրանց արդիականացման կոմպլեկտներ։ Այդ մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ պատասխանելով F-16 կործանիչների վերաբերյալ հարցին։
Նախարարը հույս է հայտնել, որ նախագիծը կավարտվի առանց խնդիրների, քանի դեռ վերջին կործանիչը չի մատակարարվել Թուրքիա։
Գյուլերը հավելել է, որ Անկարայի և Վաշինգտոնի պաշտոնյաները դեռ քննարկում են գործարքի մանրամասները։
Հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է երեք-չորս շաբաթվա ընթացքում լուծել հանրապետությանը F-16 կործանիչներ մատակարարելու հարցը։
Նշենք, որ ամերիկյան կործանիչների վաճառքը հաստատվեց, երբ ԱՄՆ Կոնգրեսը որոշեց չարգելափակել այդ կործանիչների վաճառքը:
«Միացյալ Նահանգները հպարտ է այսօր հայտարարելու Թուրքիայի կողմից նոր F-16 Block 70 կործանիչների ձեռքբերման հարցում ունեցած առաջընթացի մասին։ Երբևէ ստեղծված ամենաառաջադեմ F-16-ը հասանելի է միայն մեր ամենամերձավոր դաշնակիցների և գործընկերների համար», - հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարության ռազմաքաղաքական հարցերի բյուրոն։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերության զեկույցի համաձայն՝ ամենաուժեղ բանակն ունի ԱՄՆ-ն, որին էլ հաջորդում են Ռուսաստանը և Չինաստանը:
Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում եվրոպական երկրների համար:
Էսա Էշ Շեյբանին, ծրագրվող այցին անդրադառնալով, ասել է, թե գնում են Թուրքիա, որը 14 տարի իրենց մենակ չի թողել:
ԱՄՆ-ն արհեստական բանականության համար կիրառվող չիպերի արտահանման սահմանափակումներ է մտցրել մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի համար:
Էրդողանը և Խուրելսուխին կստորագրեն համագործակցության մասին ավելի քան 10 համաձայնագիր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |