Հասարակական17:34, 12 Օգոստոս 2024
Հոլանդացի զբոսաշրջիկ. «Ես հասկացա, թե ինչու իմ թուրք ընկերները չեն ցանկանում ապրել Թուրքիայում»

Reddit-ի օգտատերերից մեկը, սոցիալական ցանցերում կիսվելով Թուրքիա կատարած այցի ժամանակ իր բացասական փորձով, ուշագրավ դիտարկումներ է արել։ Նա անդրադարձել է Ստամբուլում իրեն հանդիպած խարդախության դեպքերին։
Reddit-ի օգտատերն իր ուղևորությունը Թուրքիա նկարագրել է հետևյալ կերպ.
«Իմ տատիկը ծնվել ու մեծացել է Թուրքիայում, խոսում էր թուրքերեն, նա ինձ Թուրքիա տարավ մոտ 20 տարի առաջ, և ես սիրեցի այն, երբ 12 տարեկան էի: Ստամբուլ իմ եռօրյա ճամփորդության ժամանակ օդանավակայանի տաքսին ինձնից ու կնոջիցս նախ պահանջեց եռապատիկ գումար, քան պետք էր, իսկ երբ ես հրաժարվեցի վճարել ուղեվարձը, նրանք սպառնացին ոստիկանություն կանչել»։
Այնուհետև հոլանդացի զբոսաշրջիկը նկարագրել է բազմաթիվ այլ խարդախություններ և տհաճ միջադեպեր, որոնց հետ առնչվել են ինքն ու իր կինը։
Նիդեռլանդներում բազմաթիվ թուրք ընկերներ ունեցող հոլանդացի տուրիստը նշել է, որ հիմա հասկանում է, թե ինչու իր թուրք ընկերները չեն ցանկանում ապրել Թուրքիայում:
«Ես անկեղծորեն աջակցում էի Թուրքիային, բայց երբեք չեմ վերադառնա այդ երկիր, որը տատիկս այնքան սիրում էր: Սիրտս իսկապես կոտրված է»,- վհատված եզրափակել է հոլանդացի զբոսաշրջիկը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |