Քաղաքական17:31, 13 Օգոստոս 2024
Ամերիկացի գնդապետ․ «Մենք պատրաստում ենք PKK-ին Թուրքիայի վրա հարձակվելու համար»
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն` ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մաք Գրեգորը խոստովանել է, որ իրենք «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) պատրաստում են Թուրքիայի վրա հարձակվելու համար։
Ըստ թուրքական մամուլում տարածված պնդումների՝ ամերիկացի զինվորականը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին և նշել, որ Էրդողանը փորձում է հեռու պահել Թուրքիան պատերազմից, իսկ իրենք Սիրիայում պատրաստում են քրդերին Թուրքիայի վրա հարձակվելու համար։
Հարցազրույցում Մաք Գրեգորը հայտարարել է, որ պատերազմը մոտ է։
Չնայած Իսրայելի հասցեին հնչող կոշտ հռետորաբանությանը՝ ամերիկացի գնդապետը կարծում է, որ Էրդողանն ամեն գնով փորձում է իր երկիրը հեռու պահել պատերազմից։
Դուգլաս Մաքգրեգորը մասնավորապես ասել է հետևյալը․
«Սիրիայում մենք որոշ ուժերի պատրաստում ենք Թուրքիայի վրա հարձակվելու համար. Ո՞ւմ նկատի ունեմ: Մենք խրախուսում և զինում ենք PKK-ին և որոշ այլ կազմակերպությունների՝ հարձակվելու Թուրքիայի վրա։ Թուրքերը դա գիտակցում են ու անհանգստացած են։ Մենք նախկինում դա պարբերաբար արել ենք, բայց այս անգամ իրավիճակը շատ լուրջ է։ Ռուսները նոր բազա են ստեղծել նաև Հյուսիսային Սիրիայում և չեն ցանկանում, որ մենք հայտնվենք իրենց դեմ ուղղակի գործողություններ ձեռնարկելու վիճակում։ Մենք գնում ենք դեպի մեծ պատերազմ, որում ներգրավված է Իսրայելը. Ամերիկան արդեն իսկ դրա մի մասն է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը ընգծել են, որ կիպրական հարցում համակարգում են իրենց գործողությունները։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ կունենա ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբելայում, իսկ Օզգյուր Օզելը՝ «Սոցիալիստական ինտերնացիոնալի» ղեկավար կոմիետի նախագահության ժողովում։։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ եթե Սիրիայի խնդիրը լուծվի Թուրքիայի ուզած տարբերակով, ապա մնացյալ խնդիրները Սիրիան ավելի հեշտ կլուծի։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Վանա լճի Աղթամար կղզու մասին մի լեգենդ է շրջանառվում, ըստ որի, այնտեղ հրեշ է ապրում:
Նշվում է, որ Մերցը ցանկանում է հանդիպել Թուրքիայի նախագահի և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաև Ստամբուլի ներկայիս քաղաքապետի հետ։
Հանդիպման օրակարգի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Թուրքիայի ՊՆ-ի համաձայն՝ ընդհանուր առմամբ ոչնչացվել է 24 թիրախ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |