Քաղաքական11:50, 15 Օգոստոս 2024
Անկարայում ԱՄՆ դեսպան. «Անկախ ընտրության արդյունքներից, թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ տեղաշարժեր չեն լինի »
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հանդիպում է ունեցել մամուլի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող իրադարձություններին՝ դեսպանը նշել է, որ այնտեղ հրադադարի հաստատման համար ԱՄՆ աշխատում է այդ թվում Թուրքիայի հետ։
Նա մասնավորապես նշել է.
«Մենք հատկապես ողջունում ենք Թուրքիայի դերը։ Հրադադարից հետո մնայուն խաղաղություն ենք ուզում։ Դրա լուծումը կլինի 2 պետության ստեղծման սկզբունքով»։
Խոսելով Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների մասին, դեսպանը նշել է, որ Թուրքիան դաշինքի անփոխարինելի անդամ է և 2-րդ ամենամեծ ռազմական ուժը։ Նա նաև տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի 26-րդ գագաթնաժողովը կկայնա Թուրքիայում։
Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրի ծավալը գերազանցում է 30մլրդ դոլարը և կողմերը նպատակադրված են առաջիկա տարիներին այդ ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի։ Խոսելով նաև Տեխաս նահանգում համատեղ զինամթերքի արտադրության վերաբերյալ՝ Ֆլեյքը նշել է. «Այն կարևոր գործընկերություն է,որը մենք ունենք»։
Դեսպանը նաև շեշտել է, որ անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ-ում կայանալից նախագահական ընտրություններում, թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ տեղաշարժեր չեն լինի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |