Ռազմական16:50, 22 Օգոստոս 2024
Թուրքիայի նախագահական. «Թուրք զինվորներն Իրաքից դուրս չեն բերվի»

Թուրքիայի և Իրաքի միջև անվտանգության ոլորտում հուշագիրը չի նախատեսում թուրքական զինված ուժերի ներկայության դադարեցում Իրաքի տարածքում։ Այդ մասին նշվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հաղորդագրության մեջ։
«Որոշ զանգվածային լրատվամիջոցների պնդումները, թե Իրաքի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագիրը նպատակ ունի դադարեցնելու թուրքական զինված ուժերի ներկայությունն Իրաքում, չեն համապատասխանում իրականությանը: Դրա վերաբերյալ ոչ մի դրույթ չկա: Հուշագրի համաձայն՝ երկու երկրները կստեղծեն համատեղ համակարգող կենտրոն Բաղդադում և նախապատրաստման ու համագործակցության համատեղ կենտրոն Բաշիքայում»,-ասված է հայտարարությունում:
Կենտրոնների հիմնական խնդիրն է լինելու երկու երկրներին անվտանգությանը սպառնացող վտանգների վերացումը:
Նշենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչն օգոստոսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ «որոշ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված համաձայնագրի տեքստը չի համապատասխանում իրականությանը» և «տարբերվում է ստորագրված տեքստից»։
Հուշագրի ստորագրման մասին օգոստոսի 15-ին հայտարարել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անկարայում կայացած անվտանգության մեխանիզմի բարձր մակարդակի նիստից հետո՝ Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարությունների, պաշտպանության նախարարությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:

Մասնավորապես Անկարայի և Բաղդատի օրակարգայն հարցերի թվում է 3 համաձայանգրի քննարկումը և իրագործումը, որոնք վերաբերում են ռազմական ոլորտին։

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |