Հասարակական17:24, 23 Օգոստոս 2024
Երևանից Իգդիր մեկնած ուղղաթիռը Հայաստան է տեղափոխել ՀՀ քաղաքացու, ով Թուրքիայում հայտնվել էր կոմայի մեջ (տեսանյութ)

Օգոստոսի 17-ին Թուրքիայում Արարատ լեռան գագաթ բարձրանալուց և իջնելուց հետո Հայաստանի 48-ամյա քաղաքացի Ա. Վ.-ի առողջական վիճակը հանկարծակի վատացել էր, կորցրել էր գիտակցությունը։ Նրան շտապ տեղափոխել էին Դողուբայազեթի Յաշար Էրյըլմազի անվան պետական հիվանդանոց։
Հիվանդանոցի բժիշկները միջամտել են դիաբետիկ կոմայի մեջ ընկած ՀՀ քաղաքացու կյանքը փրկելու համար։ Չնայած մի քանի օրվա բուժմանը՝ հիվանդի վիճակը շարունակում էր մնալ ծայրահեղ ծանր։ Հայաստանում նրա հարազատները ցանկանում էին նրան հնարավորինս շուտ տեղափոխել Հայաստան։ Միևնույն ժամանակ թուրք բժիշկները միանշանակորեն պնդել էին, որ փոխադրումն իրականացվի օդային ճանապարհով՝ բարդացումներից խուսափելու նպատակով։
ՀՀ Արտաքին գործերի նախարարության և ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի համատեղ աշխատանքի շնորհիվ անմիջապես կազմակերպվել է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացու տեղափոխումը։
Հայաստանի արտգործնախարարությունը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ բանակցությունների արդյունքում թռիչքի թույլտվություն է ստացել։ Օգոստոսի 22-ին հայկական սանիտարական ուղղաթիռը վայրէջք է կատարել Իգդիրի օդանավակայանում և տեղափոխել Հայաստանի քաղաքացի Ա. Վ.-ին Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։
Վերջին տեղեկություններով՝ կնոջ առողջական վիճակը բարելավման միտում ունի, այլևս չի գնահատվում որպես ծայրահեղ ծանր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |