Հոդված17:17, 26 Օգոստոս 2024
Թուրք վերլուծաբան. «Էրդողանը երևի մամուլից է իմացել, որ մեր ռազմանավը մասնակցել է Իսրայելին աջակցող զորավարժություններին».

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նման մի բան էլ կարող ենք անել Իսրայելի հետ» հայտարարության վերաբերյալ արձագանքները չեն դադարում Թուրքիայի ներսում։
Թուրքական ընդդիմադիր «Diken» լրատվամիջոցում հրապարակվել է թուրք վերլուծաբան Ջան Աթաքլըի ուշագրավ հոդվածը, որտեղ հեղինակը հեգնում է Իսրայելի վերաբերյալ Թուրքիայի նախագահի «կոշտ» հայտարարությունները։
Աթաքլըն, հղում անելով ամերիկյան կողմին, նշում է, որ Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող «TCG Anadolu» ռազմանավը մասնակցել է թուրք-ամերիկյան զորավարժություններին Միջերկրական ծովում, որի վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չի հաղորդել։
Ըստ հոդվածի հեղինակի` այդ զորավարժության մասին ոչ ոք չէր իմանա, եթե չլիներ ամերիկյան կողմը, որը հանրայնացրել էր տեղի ունեցածը։
Այս ամենում ուշագրավ փաստն այն է, որ այդ զորավարժությունները, ըստ էության, եղել են ի աջակցություն Իսրայելի և այդ համատեքստում շատ «տարօրինակ է Անկարայի նման քայլը, որը մի կողմից սպառնում է ներխուժել Իսրայել, բայց մյուս կողմից մասնակցում է Իսրայելին աջակցող ամերիկյան զորավարժությյուններին։
Ջան Աթաքլըն նաև բացառում է, որ այդ որոշումը կայացված լինի առանց Էրդողանի իմացության, քանզի եթե հանկարծ այդպես լիներ, ապա Էրդողանը «խիստ կբարկանար»։
«Էրդողանը հավանաբար լրատվամիջոցներից է իմացել, որ թուրքական ռազմածովային ուժերը զորավարժության են մասնակցում Իսրայելին պաշտպանելու համար»,- հեգնում է թուրք վերլուծաբանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |