Քաղաքական09:19, 26 Օգոստոս 2024
Ասադ. «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն անարդյունք է»
Հուլիսի 25-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խորհրդարանում խոսել Է Սիրիա-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին:
Ասադն ընդգծել է, որ այդ գործընթացում Թուրքիայի հետ թերևս ոչ մի արդյունքի հասնել չի հաջողվել:
«Չնայած միջնորդների լրջությանն ու ցանկությունը, պետք է նշել, որ փորձերը ոչ մի արդյունք չեն տվել»,-ասել է նա:
Բացի այդ, Սիրիայի նախագահը շեշտել է, որ դրա արդյունք չունենալու պատճառներից մեկը առկա խնդիրների իրական բովանդակության հետ չառերեսվելն է:
«Ինչպե՞ս կարող ենք լուծել այն պարագայում, երբ իրական պատճառները չենք կարողանում տեսնել: Կրկին հարաբերություններ հաստատելու համար նախ պետք է լուծել հարաբերությունների վատթարացման պատճառները: Մենք մեր ոչ մի իրավունքից չեն հրաժարվելու»,-ընդգծել է Ասադը:
Ասադը գործընթացի անարդյունավետության համար Թուրքիային մեղադրել է նաև անկեղծ չլինելու մեջ և շեշտել, որ բանակցային գործընթացը կարող է հաջողվել վստահելի փաստաթուղթ (հղում) ունենալու պարագայում:
«Այն, ինչի մասին այս պահին Սիրիան խոսում է, դա հիմքերն ու առանցքային էտապներն են, որովհետև դա հիմք է դնում հետագա հաջողությունների համար: Թուրք պաշտոնյաների հայտարարություններն անհիմն են, մեր կրիտերիան (չափանիշը) ինքնիշխանությունն է»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնարկել էր Ասադի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին և հնարավոր համարել ամեն պահի նրան Թուրքիա այցելելու հրավեր անելը:
Նման հայտարարություններին Ասադը դրական էր արձագանքել, սակայն արդյունքում այդպես էլ ոչինչ տեղի չունեցավ: Նույնիսկ բանակցային գործընթացի մակարդակն իջեցվեց պաշտպանության նախարարների հանդիպումների մակարդակի:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն էլ արձագանքել էր Սիրիայի նախագահի նախկինում հնչեցրած հարաբերությունների վերականգնման մասին այն հայտարարությանը, որի համաձայն, կարգավորում հնարավոր է միայն թուրքական զորքերի՝ սիրիական տարածքներից դուրս բերման պարագայում:
«Սիրիայից Թուրքիայի դուրս գալը կարող է քննարկվել միայն նոր սահմանադրության ընդունումից, ընտրություններ անելուց և սահմանների անվտանգությունն ապահովելուց հետո»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |