Մշակութային10:41, 27 Օգոստոս 2024
Ստամբուլի հունական գերեզմանատունը հարձակման է ենթարկվել

Օգոստոսի 24-ին Ստամբուլում գտնվող «Kurtuluş Aya Lefter» հունական գերեզմանոցի վրա հարձակում է տեղի ունեցել:
Ոստիկանության կողմից տեղում իրականացված միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ անհայտ անձը/անձինք, դեռևս անհայտ դրդապատճառներով գերեզմանատանը մեծ փոս են փորել:
Միջադեպին արձագանքել է «Aya Tanaş Aya Dimitri Aya Lefter» հունական ուղղափառ եկեղեցու և դպրոցի հիմնադրամի նախագահ Յորգո Թեոդորիդիսը:
Նա հայտնել է, որ տեղի ունեցածը մեծ վրդովմունք է առաջացրել հույն ուղղափառ համայնքում:
«Մենք դատապարտում ենք Թուրքիայում գտնվող հունական փոքրամասնության հիշատակի, պատմության և Ստամբուլի «Kurtuluş Aya Lefter» հունական ուղղափառ գերեզմանատան նկատմամբ իրականացված անարգանքը: Մենք թուրքական իշխանություններին հրավիրում ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այս զզվելի արարքի դեմ»,-հավելել է Թեոդորիդիսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |