Քաղաքական09:34, 28 Օգոստոս 2024
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Օգոստոսի 27-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ:
Ֆիդանը Բայրամովի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Ադրբեջանին որակելով եղբայրական պետություն, գործուն է համարել «մեկ ազգ, երկու պետություն» ըմբռնումը:
Թուրքիայի արտգործնախարարն այդ համատեքստում շեշտել է վերջերս Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի կողքին լինելու փաստը, իսկ նախկին հայկական տիրապետությունն այդ հողերի վրա որակել «բռնազավթում»:
«Մեր նախագահի և նախագահ Ալիևի կողմից 2021թ․ հունիսի 15-ին ստորագրված Շուշայի (Շուշի) հռչակագրով դաշնակցային մակարդակի բարձրացած Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն էլ ավելի առաջ տանելու համար առանց ընդմիջման շարունակում ենք մեր աշխատանքները»,-ասել է նա:
Այնուհետև, անդրադառնալով հանդիպման օրակարգին, նշել է, որ քննարկվել են տնտեսական համագործակցությանը ու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:
«Եվս մեկ անգամ վերահաստատել ենք Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության պահ առաջ հաստատման ուղղությամբ մեր համատեղ ցանկությունը։ Այս շրջանակում գնահատել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված զարգացումները»,-հավելել է Ֆիդանը:
Օրակարգից դուրս չեն մնացել համաշխարհային զարգացումներն ու «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) ինստիտուցիոնալ աշխատանքների ամրապնդմանը վերաբերող հարցերը ևս:
Այս համատեքստում երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապվածության, լոգիստիկ ճանապարհների և դրանց զարգացման հարցերի վերաբերյալ:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկումներում անդրադարձ է կատարվել նաև Պաղեստինի Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող հարձակումներին՝ տեղի ունեցողը որակելով կոտորած:
Ֆիդանը խոսքն ամփոփել է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա հարաբերությունների հետագա շարունակական խորացման մասին շեշտադրմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |