Քաղաքական15:15, 28 Օգոստոս 2024
Թուրքիան 4 պայման ունի Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման համար
Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների համաձայն՝ թուրքական կողմը Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման համար 4 պայման ունի:
Նշվում է, որ 2011-ից առաջ ունեցած երկկողմ հարաբերությունները վերականգնելու համար անհրաժեշտ է.
1. Սիրիայի տարածքային ամբողջականությունը և միությունը պահպանելու համար ահաբեկչական տարրերի չեզոքացում:
2. Սիրիայի՝ իր սեփական ժողովրդի հետ, իր ժողովրդի իրավացի պահանջի և ակնկալիքների հիման վրա ազգային միասնության ապահովումը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման շրջանակներում:
3. Սրա հետ կապված անվտանգային և պատվավոր վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում:
4. Հումանիտար բեռների անխոչընդոտ ընթացք:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում իր ունեցած պատրաստակամության, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին ամեն հնարավոր պահի Թուրքիա հրավիրելու մասին:
Ավելի ուշ Ասադը դրական էր արձագանքել դրան, ինչպես նաև ընդգծել, որ տարածվող լուրերը կեղծ են, թե Սիրիան բանակցություններ չի սկսելու, քանի դեռ թուրքական զորքերը սիրիական տարածքներից դուրս չեն եկել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |