Քաղաքական15:01, 29 Օգոստոս 2024
Թուրքիան և Ադրբեջանը միակարծիք չեն Հայաստանի հարցում
Թուրքական ընդդիմադիր ազգայնական շրջանակների հետ ասոցացվող Habererk.com լրատվակայքում «Թուրքիա-Ադրբեջան լարվածություն» վերնագրով հոդված է հրապարակվել:
Ալփարսլան Գյուլերի հեղինակած հոդվածում ներկայացվել են երկու երկրների միջև առկա տարաձայնություններն ու հակասությունները:
Ըստ Գյուլերի՝ այդպիսի տարաձայնությունների պատճառներից է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի և Ադրբեջանի տարակարծությունը:
Ադրբեջանը կողմ է որևէ քայլ չանելուն, քանի դեռ Երևանը չի կատարել իր, ըստ Բաքվի, Հայաստանի վրա ընկնող քայլերը, այն է՝ սահմանադրությունից Լեռնային Ղարաբաղի՝ հայկական հող լինելու հետ կապված արտահայտության հեռացումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը, «Զանգեզուրի միջանցքում» շինարարական աշխատանքների իրականացումը և այլն, իսկ Թուրքիան կարծում է, որ քանի դեռ իրենք քայլ չեն կատարել, Երևանը չի կարող քայլ կատարել, քանի որ Հայաստանի վարչապետի դեմ ակտիվ ընդդիմություն է առկա։
«Անկարայում տիրում է այս տեսակետը. «Քանի դեռ մենք քայլ չենք արել, Փաշինյանը թուլանում է, ծայրահեղականները՝ ուժեղանում»։ Բաքվում մտածում են՝ մեր կատարած քայլով տեղում կմնանք, երբ մենք քայլ անենք, կհանգստանան և որևէ բան չեն անի։
Քանի որ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Թուրքիայի քաղաքականությունը չգործադրվեց, Հայաստանի հարցում որևէ առաջընթաց չեղավ»,-գրել է նա:
Որպես լարվածության երկրորդ պատճառ հեղինակը նշում է երկու երկրների կողմից Իսրայելի նկատմամբ որդեգրած քաղաքականության տարբերությունները:
«Բաքուն պնդում է, որ Իսրայելն իրենց աջակցել է ամենադժվար պահին, որ Իսրայելի դեմ դիրքորոշում չեն կարող որդեգրել, չեն որդեգրի։ Ասում է, որ ՀԱՄԱՍ-ի հովանավոր Իրանը երկու պատերազմում և բռնագրավման տարիներին էլ հայերի առաջին աջակցողն է եղել։ Նշում է, որ ՄԱԿ-ի քվեարկությունում միայն Թուրքիայի խնդրանքի համար է Ադրբեջանն Իսրայելի դեմ քվեարկել։ Նրանց անհանգստացնում է այն, որ Անկարան կոշտացրել է իր դիրքորոշումն Իսրայելի դեմ»,-գրել է Գյուլերը՝ զուգահեռ ընդգծելով, որ Ադրբեջանը խոչընդոտել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ժողովներից հետո հրապարակված հայտարարություններում տեղ գտնեն Իսրայելի դեմ այնպիսի հայտարարություններ, որոնք Թուրքիան է ցանկացել:
Հեղինակն ընդգծում է, որ լարվածությանը նպաստել է նաև այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԹՊԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու փոխարեն մեկնեց Գերմանիա՝ ներկա գտնվելու ազգային ֆուտբոլի հավաքականի խաղին:
Գյուլերը շեշտում է. «Մինչ շարունակվում էին գագաթնաժողովին Էրդողանի չմասնակցելու շուրջ արձագանքները, լարվածությունը հասավ գագաթնակետին, երբ Էրդողանը «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» աջակցող Իսրայելին արձագանքելու նպատակով ասաց, որ «այնտեղ էլ կմտնեն, ինչպես մտան Ղարաբաղ, Լիբիա»:
Նման հայտարարությունների ֆոնին, ըստ հոդվածը հեղինակողի, եղել է երկու նշանակալի զարգացում:
Նախ Ղազախստանի նախագահ Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրեց Միջին Ասիայի պետությունների միության անդամ երկրների նախագահների գագաթնաժողովին, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անսպասելի այց կատարեց Ադրբեջան, սա էլ այն պարագայում, երբ Էրդողանն արդեն 4 տարի սպասում էր տեսնել Պուտինին, սակայն Թուրքիայում:
Գյուլերն Ալիևի գագաթնաժողովին հրավիրվելը բացատրում է հետևյալ կերպ. «Թյուրքական այլ երկրներ ևս անհանգստացած են Անկարայի իշխող կեցվածքից և այդ պատճառով են Ալիևին հրավիրել գագաթնաժողովին»:
Հեղինակի խոսքով, թյուրքական պետությունները ցանկանում են լինել հավասար իրավունքներով և իրավազորություններով, իսկ Թուրքիան ուզում է լինել նրանց առաջնորդողը, որին սակայն վերջիններս դեմ են:
Այսպիսով լարվածության զարգացումը կետ առ կետ նկարագրելուց հետո հեղինակը նաև առաջ է բերում այն թուլացնելու իր առաջարկը, որի համաձայն՝ Թուրքիայի նախագահը հնարավորինս շուտ պետք է գնա Բաքու և լուծի թյուրիմացությունները, իսկ եթե ասի. «Երբ ես իմ խոսքում ասացի մենք, ես նկատի չունեի Թուրքիան, այլ թյուրք ազգը: Ադրբեջանի բանակը թուրքական բանակից չեմ տարանջատում», խնդիրների մեծ մասը կլուծվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |