Քաղաքական15:28, 29 Օգոստոս 2024
Գերապետրիտիս.«Հունաստանը հիմնականում կողմ է Թուրքիայի եվրապական առաջընթացին»
Թուրքիայի արտաքին գերատեսչության նախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում մասնակցում է Եվրամիության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, ինչպես նաև մաքսային միության և վիզաների հետ կապված հարցեր։
Այցի շրջանակներում Ֆիդանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հունաստանի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարների հետ։
Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը մինչ Հաքան Ֆիդանի հետ հանդիպելը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարի համար 5 տարի անց այս հանդիպմանը մասնակցելը չափազանց կարևոր է։
Գերապետրիտիսը նաև նշել է, որ այս հանդիպումը հնարավորություն կտա խոսել Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների մասին ու հավելել, որ Հունաստանը հիմնականում կողմ է Թուրքիայի եվրոպական առաջընթացին։
Անդրադառնալով Ֆիդանի հետ հանդիպմանը, Գերապետրիտիսը նշել է, որ չափազանց կարևոր է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Կիպրոսի հարցի լուծման համար բանակցությունները վերսկսելու ջանքերը և հավելել, որ այդ հարցերը կքննարկեն Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Նմանատիպ նախաձեռնություններին միանալու հարցը յուրաքանչյուր երկրի սեփական որոշելիքն է»:
Նիկոս Խրիստոդուլիդիսը արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը։
Էրդողանը տեսաուղերձ էր հղել՝ նշելով. «Ղրիմի վերադարձն Ուկրաինային անհրաժեշտություն է՝ ըստ միջազգային իրավունքի»
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Հակառակ Ադրբեջանի հայտարարություններին՝ անժխտելի է, որ պատերազմից հետո ևս Անկարան շարունակում է զինել ադրբեջանական բանակը։
Թուքրիայում «ASAL Research» կազմակերպությունը 6 նահանգում սոցհարցում է անցկացրել։
Գերմանիան հայտնվել է որպես առաջատար ներդրող՝ ապահովելով ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 39%-ը։
Հորդանան գետի արևմտյան ափին սպանված Թուրքիայի քաղաքացի, ակտիվիստ Այշենուր Էզգինի դին Իսրայելից հասցվել է Բաքու։
Նիկոս Խրիստոդուլիդիսը արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |