Քաղաքական14:57, 29 Օգոստոս 2024
Թուրք հովածագիր. «Ռուսաստանը մտադիր է դուրս թողնել Անկարային թյուրքական աշխարհից»
Թուրքական ընդդիմադիր ազգայնական շրջանակների հետ ասոցացվող Habererk.com լրատվակայքում «Պուտինի Բաքու այցը թյուրքական աշխարհի համար շրջադարձայի՞ն» վերնագրով հոդված է հրապարակվել:
Ալփարսլան Գյուլերն իր հեղինակած հոդվածում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս Բաքու կատարած այցին և ուշադրություն հրավիրել կնքված համաձայնագրերի վրա՝ դրանք անվանելով կողմերի համար ռազմավարական:
Համաձայնագրերի մասին հիշատակումից հետո հեղինակն անդրադառնում է Հյուսիս-Հարավ միջանցքին՝ ինչի մասին հանդիպումներում ևս խոսվել է:
Նա շեշտել է, որ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև կնքված փաստաթուղթը ոչ միայն երկու երկրների, այլ նաև թյուրքական երկրների, Թուրքիայի և ամբողջ աշխարհի համար է կարևոր:
«Կրեմելն այս միջանցքով նախատեսում է ԱՄՆ-ի պաշարումն անարդյունավետ դարձնել»:
Գյուլերը, շարունակելով միջանցքի թեման, շեշտել է, որ վերջին 30 տարում ՌԴ-ն Կովկասում իր գոյությունը պահպանում է Հայաստանի հետ համագործակցությամբ, սակայն Հայաստանի՝ Արևմտյան կողմնորոշման պատճառով Ռուսաստանին այլ ընտրություն չի մնացել, քան Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումն է:
«Այցից անմիջապես հետո Զանգեզուրի միջանցքը հանվեց, այն համաձայնագրի նախագծից, որը նախատեսվում է կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև:
Քանի որ Իրանն ավարտել է Նախիջևանի և Ադրբեջանի միջև ճանապարհի լայնացմանը աշխատանքները, և եթե Ադրբեջանի շարունակի օգտագործել այս ճանապարհը, Իրանն Ադրբեջանին երաշխավորում է ամեն տեսակ դյուրին գործընթացի ապահովում»:
Հյուսիս-Հարավի համատեքստում հեղինակը շարունակում է խոսել իր գործընկերներից մեկի կողմից պարբերաբար որպես Հյուսիս-Հարավի մեկ այլ տարբերակ օրակարգ բերվող և ժամանակ առ ժամանակ նաև իր ուշադրությանն արժանացող Դոն-Վոլգա ծրագրի մասին:
«Ռուսաստանը Դոն և Վոլգա գետերի վրայով Ադրբեջանին նավթից, բնական գազից և ցորենից բացի կմատարարի նաև իր արտադրած ապրանքները:
Բեռները Դոն և Վոլգա գետերով կհասցվեն Կասպից ծովում գտնվող Ադրբեջանի նավահանգիստներ: Բեռներն այստեղի ավտո և երկաթգծային ճանապարհներով կուղարկվեն Իրանի Բանդար Աբբաս նավահանգիստ, իսկ այնտեղից էլ՝ հաճախորդներին: Միջանցքը բնականաբար կաշխատի նաև հակառակ ուղղությամբ:
Այսինքն, Բանդար Աբբասի նավահանգիստ հասած բեռները, որոնց մեծ մասը հավանաբար կլինեն Չիանստանի և Հնդկաստանի տարբերանշաններով, ավտո և երկաթգծային ճանապարհներով կտեղափոխվեն Ադրբեջան, մասնավորապես, Բաքու, իսկ նավահանգիստներից՝ Ռուսաստան: Ադրբեջանում, բնականաբար, նավթն ու գազը այս միջանքներով հնարավոր կլինի հասցնել շուկաներ»:
Բեռների նման տարբերակով երկկողմանի տեղափոխությունների մասին խոսելուց զատ, հեղինակը նշել է, որ վերոնշյալ ծրագրում շատ հեշտությամբ կներառվեն նաև Միջին Ասիայի պետությունները, ինչն էլ պայմանավորված է օրինակ Ղազախստանի ու Թուրքմենստանի՝ Կասպից ծովում ունեցած ժամանակակից նավահանգիստներով:
Հեղինակը նաև ընդգծել է, որ եթե այս միջանցքը գործարկվի, Կասպից ծովով անցնող հաղորդակցման գծեր ստեղծելու և նույնիսկ «Տրանսանատոլիական գազատարի» (TANAP) կարողունակությունը բարձրացնելու կարիք չի լինելու:
Հովածագիրը նման շեշտադրումներից հետո այնպիսի տեսակետ է առաջ բերում, որի համաձայն՝ ծրագրի նպատակը Կովկասում և Միջին Ասիայում Թուրքիայի հեղինակությունը նվազեցնելն է, ինչպես նաև Ռուսաստանին և Իրանին էլ ավելի լավ, արդյունավետ վիճակ ապահովելը:
«Ու եթե այդպես լինի՝ Ադրբեջանը վերջիններիս հետ ունեցած առևտրաշրջանառությունը կբազմապատկի»,-հավելել է նա:
Ըստ Գյուլերի՝ ծրագրի միակ թույլ կետը լինելու է այն, որ նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով, իսկ երբ ԱՄՆ-ն ցանկանա արգելանք դնել՝ կկարողանա սահմանափակել նավերի անցումն այդ նեղուցով:
Հեղինակն ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ այցից հետո արված հայտարարությունից պարզ է դառնում Ռուսաստանի՝ Ադրբեջանին ամբողջական աջակցություն տրամադրելու վերաբերյալ, որն արտացոլվելու է թե՛ Ադրբեջանի՝ BRİCS-ին անդամակցելու դիմումի և թե՛ Շանհայի համագործակցության կազմակերպությունում ունեցած կարգավիճակի բարձրացման տեսանկյունից:
«Այս զարգացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը եվրասիական բլոկում է տեղ գտնելու, իսկ եվրասիական բլոկը՝ Կովկասում»:
Բացի այդ, հոդվածում նշվում է, որ որոշ վերլուծաբաններ պնդում են, թե միջանցքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը համընկել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների լարվածության հետ և այդկերպ Ադրբեջանն արձագաքնել/պատասխանել է Թուրքիային:
Այնուհետև, հեղինակն ընդգծում է, որ վերլուծաբանների հետ համակարծիք չէ, քանի որ դրա հեղինակը ոչ թե Ադրբեջանն է այլ՝ ՌԴ-ն:
«Ինչու՞ Ադրբեջանը պետք է ասի «ոչ» այն ծրագրին, որի միջոցով միայն գազի մատակարարումից տարեկան 3-4 մլրդ դոլար է վաստակելու, իսկ ընդհանուր շահութաբերությունը կարող է հասնել 10 մլրդ դոլարի»,-շեշտել է Գյուլերը:
Հոդվածագիրը նշում է, որ իրականում Ռուսաստանը մտադիր է եղել հասնել Միջերկրական ծով՝ Թուրքիայի հետ համագործակցությամբ, ինչը սակայն անհնար է դարձել Սև ծովում անվտանգ չլինելու և Թուրքիայի՝ Արևմուտքի հետ հարկադրված հարաբերությունները լավացնելու պատճառով:
Հոդվածն ամփոփելիս՝ հեղինակը ուշադրություն է հրավիրում ծրագրում ռուսական կողմի մեկ այլ նպատակի վրա, այն է՝ դրանում ներառել բոլոր թյուրքական պետություններին, բացի Թուրքիայից:
Վերոհիշյալը Գյուլերը բացատրում է միջանցքի գործարկման պարագայում դրա հնարավոր երթուղով.
«Հարավային Ադրբեջանի և Քաշքայ թյուրքերի ապրած տարածքները սկզբից մինչև վերջ անցնելով՝ այն հասնելու է Իրանի Բանդա Աբբաս նավահանգիստ:
Դոն և Վոլգա գետերի վրա գտնվող գրեթե բոլոր նավահանգիստները, ուր Ռուսաստանն իրականացնելու է իր մատակարարումները, գտնվում են թյուրքական քաղաքներում: Թաթարստանը, Բաշքուրդիստանը և Դաղստանը թյուրքական երկրներ են, որոնք գազ և նավթ են արդյունահանում»:
Վերջում, Հեղինակը շեշտում է հոդվածում խնդրո առարկա հանդիսացող երկրների նպատակները և վերջակետ դնում՝ շեշտելով դրանց նկատմամբ իր ամփոփ վերաբերմունքը:
«Ռուսաստանը ցանկանալու է սովետական միության աշխարհագրությունում պահել իր հեղինակությունը/քաշը, իսկ Իրանը նպատակ է ունենալու էլ ավելի ազդեցիկ դառնալ:
Նրանցից յուրաքանչյուրն ինչ էլ անի, այս նպատակներին հասնելն անհնար է: Երկու պետություններն էլ թղթե վագրեր են: Երկուսից յուրաքանչյուրի ռեժիմն էլ ժողովրդից կտրված վիճակում է: Նրանցից յուրաքանչյուրն ինչ էլ անի, չի կարողանալու խանգարել Թուրքիայի ուժեղացմանն ու թյուրքական աշխարհի միացմանը»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ից 19-ը՝ Պուտինի՝ Ադրբեջան կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում, Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերել են էկոլոգիայի և բնական հանածոների, աշխատանքի և սոցիալական անվտանգության, սննդի անվտանգության, դեղերի և առողջապահության ու նմանատիպ այլ ոլորտների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |