Ռազմական11:02, 02 Սեպտեմբեր 2024
Մի շարք թուրք սպաներ իրենց հռչակել են որպես «Աթաթուրքի զինվոր»

Թուրքական սոցմեդիայում տարածվում են լուսանկարներ, որում երևում է թե ինչպես են մի քանի ենթասպա կանգնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի դիմաց՝ հին թուրքերենով «Թուրք» գրառմամբ դրոշը ձեռքներին:
Թուրքիայի պաշտպանության նախարարության համալսարանի ցամաքային ենթասպայական բարձրագույն դպրոցն ավարտած ենթասպաներից մեկը, ում դեմքը ևս չի երևում նկարներում, սոցցանցում կատարած հրապարակմանը զուգահեռ գրել է. «Մենք Մուստաֆա Քեմալի որդիներն ենք և մեզ համար էական չէ, թե ինչի որդիներն եք դուք»:
Նման լուսանկարների տարածմանն ու գրառումներին զուգահեռ ուշադրության արժանի ևս մեկ սոցցանցյան հրապարակում է եղել:
«Մեծանում է մի նոր սերունդ, որը, օրինակ վերցնելով Աթաթուրքից, հիմնել է այս ճանապարհը և շարունակելու է այն՝ աթաթուրքիստական մտածելակերպով: Այս ճանապարհին իրենց դեմ դուրս եկած աղանդի/համայնքի մնացորդներին միանշանակ ցույց են տալու այն վերաբերմունքը, որին նրանք արժանի են»,-ասվել է գրառման մեջ:
Նշենք, որ սա վերջերս եղած նմանատիպ երկրորդ դեպքն է: Թուրքիայի ռազմական ակադեմիայի ավարտական միջոցառման ընթացքում մի քանի լեյտենանտ, զինվորական երդման արարողության ժամանակ, բղավել էին «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»:
Տեղի ունեցածը թուրք հանրության կողմից մեծ քննարկման ալիք էր բարձրացրել: Քննարկումներում արարքի բացատրությունը գտնելու փորձերն ամփոփվում էին հետևյալ արտահայտություններով.
«Ռազմական հեղաշրջման սպառնալի՞ք, թե՞ հոգեբանական պատերազմ», «Լեյտենանտների սուր երդումը, որը դարձել է «արգելված», ոչ սովորական դիմադրություն է...»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |