Քաղաքական10:33, 02 Սեպտեմբեր 2024
Թուրքիան մտադիր է համաշխարհային բրենդ դառնալ մի շարք ոլորտներում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 1-ին ելույթ է ունեցել Ստամբուլում «Rixos Tersane» թուրքական հյուրանոցի բացման արարողությանը:
Էրդողանը նշել է, որ հավատում է, որ ոլորտում երկարամյա պատմություն ունեցող հյուրանոցային ցանցն էլ ավելի է գեղեցկացնելու Ստամբուլը:
Այս համատեքստում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի՝ որպես տուրիստական կենտրոնի զարգացման գործընթացին:
«2022-ին մենք ապահովեցինք «Michelin Rehberi»-ի (Guide) մուտքը Ստամբուլ: Այս ամենը միայն սկիզբն է: Մեր առաջ էլ ավելի լուրջ տարածություն կա, որն անցնելու ենք: Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք դարձել առողջապահության, ռազմարդյունաբերության, սննարդյունաբերության, տեքստիլի, շինարարության և զբոսաշրջության համարշխարհային բրենդ»,-պնդել է նա:
Նշենք, որ, ըստ Թուրքիայի նախագահի, 2002-ին Թուրքիա է այցելել 13 մլն զբոսաշրջիկ, իսկ արդեն 2023-ի վերջին նրանց թիվը հասել է 56 միլիոնի:
«Michelin Guide»-ը երբեմն հիշատակվում է նաև որպես «Կարմիր ուղեկցորդ»: Այն այս պահին ամենահայտնի և ամենաազդեցիկ վարկանշային համակարգն է ամբողջ աշխարհում: Գործում է 1900 թվականից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |