Տնտեսական13:40, 02 Սեպտեմբեր 2024
Անկարայի և Էրբիլի միջև Քիրքուք-Ջեյհան նավթամուղի վերագործարկման հարցում համաձայնություն չկա
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության կազմում գործող «Նավթային արդյունաբերության միության» (APIKUR) խոսնակ Մայլս Քագգինսն անդրադարձել է Թուրքիա նավթի արտահանման գործընթացին:
Նա նշել է, որ Թուրքիայի տարածք նավթի արտահանման գործընացի վերսկսման համար կողմերի միջև դեռևս համապատասխան համաձայնություն չկա:
«Սակայն այս հարցը շարունակում է APIKUR-ի անդամ ընկերությունների համար լինել առաջնահերթություն»,-ասել է նա՝ քրդական «Rudaw»-ի թղթակցին:
Բացի այդ, Քագգինսը նշել է, որ մատակարարման գործընթացի դադարի պատճառով Իրաքի վնասները հասնում են 19 մլրդ դոլարի:
Նշենք, որ Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի միջև առկա անհամաձայնությունների պատճառով արդեն ավելի քան 1 տարի է ինչ կասեցվել է Քիրքուք-Ջեյհան նավթամուղով Թուրքիա իրականացվող նավթի արտահանումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը կոշտ դրամավարկային քաղաքականություն է իրականացնում՝ նման սցենարը կանխելու համար։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |