Հասարակական09:57, 03 Սեպտեմբեր 2024
Թուրքիայում ամերիկացի զինվորականի նկատմամբ բռնություն է գործադրվել

Սեպտեմբերի 2-ին Թուրքիայի արևտմյան հատվածում գտնվող Իզմիր քաղաքում ուշադրության արժանի հերթական դեպքն է տեղի ունեցել:
Մասնավորապես «Թուրքիայի երիտասարդական միության» (TGB) անդամները բռնություն են գործադրել քաղաքում շրջող ամերիկացի զինվորականի նկատմամբ և պարկ քաշել նրա գլխին:
Նշվում է, որ ամերիկացի զինվորականը Իզմիրի նավահանգստում գտնվող ԱՄՆ-ի ամենամեծ ավիակիր ռազմանավի՝ «USS Wasp»-ի վրա ծառայություն իրականացնող անձնակազմի անդամ է:
Դեպքի վերաբերյալ X-ի սոցհարթակում գրառում է կատարել Թուրքիայի «Հայրենիք կուսակցության» գլխավոր քարտուղար Օրհան Բուրսալըն՝ խրախուսելով TGB-ի անդամների արարքը:
«Հայրենիք կուսակցության առաջամարտիկ երիտասարդները և TGB-ական առյուծներն ամերիկացի սպայի գլխին պարկ են քաշել:
Սա թուրք երիտասարդների նվերն է Պաղեստինին, Գազային և ԱՄՆ-Իսրայելի դեմ առաջին ճակատում պատերազմող ամբողջ մարդկությանը:
Այս հողերում իմպերալիստներին, սիոնիստներին և ԱՄՆ-ի զինվորներին հանգիստ չկա՛: Փրկու՛մ ենք»,-գրել է նա:
Այս պահին դեպքի առթիվ ձերբակալվածների թիվը 15-ն է:
Հիշեցնենք, որ նույն օրը հանցավոր բռնության ավելի դաժան դեպք էր գրանցվել քաղաքում: Նախկինում հանցագործության համար ցմահ դատապարտված և պայմանական ազատության մեջ գտնվող անձը շղթայական սպանություն և կողոպուտ էր իրականացրել Իզմիրի թաղամասերում, ինչի արդյունքում 2 մարդ էր մահացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |