Ռազմական12:01, 04 Սեպտեմբեր 2024
Kathimerini. «Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում ԱՄՆ-ից F-35-եր գնելու համար»

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Թուրքիան ակտիվորեն փորձում է ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնել:
Նշվում է, որ ակտիվ գործողությունները վերագրվում է դիվանագիտական ջանքերին:
Թերթում տեղ գտած լուրի համաձայն՝ Թուրքիան ամբողջովին փոխել է իր դիրքորոշումը ռուսական S-400 հակաօդային համակարգերի հարցում և տարբեր զիջումներ է անում՝ փորձելով բավարարել Վաշինգտոնին:
Նշվում է, որ գլխավոր նպատակը ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ ռուսական S-400-ների ձեռքբերման համար սահմանված պատժամիջոցների վերացումն է, որը նաև այս պահին խանգարում է Թուրքիայի ԱԳՆ-ին պաշտոնապես ԱՄՆ արտգործնախարարություն դիմելուն և F-35-եր պահանջելուն:
Լուրում տեղ են գտել նաև խնդրի լուծման համար Թուրքիայի կողմից առաջարկված այլընտրանքային լուծումները.
* S-400-ների պահեստավորում:
* Թույլ տալ ամերիկացիներին պարբերաբար ստուգումներ իրականացնել:
* Համակարգերն այլ երկրներին տրամադրելու ներուժ/պոտենցիալ:
Բացի այդ, ընդգծվել է, որ ԱՄՆ-ն բաց է S-400-ների խնդրի տևական լուծում գտնելու համար, սակայն դեռևս պատրաստ չէ F-35-երի համար Թուրքիայից պաշտոնական դիմում ընդունել:
«Թուրքական իշխանութունները փորձում են ազդել ամերիկացի պատգամավորների վրա, ովքեր կկարողանան օգնել և փոփոխություններ անել, որպեսզի Թուրքիան խուսափի 2025-ի ազգային պաշտպանության լիազորման ակտում (NDAA) CAATSA պատժամիջոցներից»,-նշվել է թերթում:
Առաջարկվող փոփոխություններից մեկն էլ այն էր, որ CAATSA-ի պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե ռուսական համակարգերը չգործեն, սակայն այդ առաջարկը NDAA-ի վերջանական տեքստում չներառվեց:
Ընդգծվում է նաև, որ Թուրքիան դիտարկում է Թրամփի նախագահության հնարավորությունը, որն ավելի նպաստավոր կլինի ապագայում պատժամիջոցների վերացման համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։

«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական և նախարարության մամուլի խոսնակը հանդես է եկել ամենշաբաթյա մամուլի ասուլիսով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |