Քաղաքական14:10, 04 Սեպտեմբեր 2024
Աշխաբադում Թուրքիայի դեսպան. «Ցանկանում ենք, որ Թուրքմենստանը դառնա ԹՊԿ-ի լիիրավ անդամ»
Աշխաբադում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոքն անդրադարձել է Թուրքիայի և Թուրքմենստանի միջև առկա հարաբերություններին և երկրու երկրների համագործակցությանը:
Նա, հիշեցնելով, որ Թուրքիան առաջին պետությունն է եղել, որը ճանաչել է Թուրքմենստանի անկախությունը, ընդգծել է, որ երկու երկրների միջև մշակութային, կրոնական, լեզվական և պատմական կապեր կան՝ դրանք անվանելով «արմատական»:
Այնուհետև, թուրք դիվանագետն անդրադարձել է Թուրքիա-Թուրքմենստան առևտրաշրջանառությանը՝ շեշտելով, որ այն 2023-ին կազմել է 2.6 մլրդ դոլար: Նա ընդգծել է, որ կողմերն ունեն համատեղ նպատակ՝ այն հասցնել 5 մլրդ դոլարի:
Տնտեսական հարաբերություններից խոսելուց հետո Դեմիրոքն անցում է կատարել քաղաքականի: Նա հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի այժմ «Թյուրքական պետությունների կազմակերպությունում» դիտորդի կարգավիճակ ունեցող Թուրքմենստանը դառնա «ԹՊԿ»-ի լիիրավ անդամ:
«ԹՊԿ-ն ընտանեկան խորհուրդ է, որը նպատակ ունի մեծացնել թյուրքական պետությունների միջև առկա փոխազդեցությունն ու համագործակցությունը: Մենք ցանկանում ենք, որպեսզի Թուրքմենստանը միանա ԹՊԿ-ին և Թուրքական պետությունների խորհրդարանական ասամբլեային (TÜRKPA)՝ որպես լիիրավ անդամ:
Թուրքմենստանը թյուրքական աշխարհի ընտանիքի շատ կարևոր անդամ է: Մեր հույս ունենք, որ Թուրքմենստանը մոտ ժամանակներս ԹՊԿ-ի լիիրավ անդամակցությամբ թյույրքական աշխարհում համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվելու»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |