Մարզական17:56, 05 Սեպտեմբեր 2024
Չինաստանն անդրադարձել է Թուրքիայի` BRICS-ին անդամակցելու վերաբերյալ դիմումին

Չինաստանն անդրադարձել է Թուրքիայի` BRICS-ին անդամակցության համար ներկայացված դիմումին։
Այս կապակցությամբ Չինաստանի արգործնախարար Մաո Նինգը հայտնել է, որ պաշտոնական Պեկինը պատրաստ է աջակցել ավելի շատ համախոհ գործընկերների մասնակցությանը BRICS-ի համագործակցությանը։
«Չինաստանը, BRICS-ի մյուս անդամ երկրների հետ միասին, պատրաստ է շարունակել BRICS-ի անկեղծ և փոխշահավետ համագործակցության ոգին»,-նշել է նա:
Նշենք, որ ԲՐԻՔՍ-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South Africa բառերի հապավում) 9 երկրի միջազգային տնտեսական միություն է: Այն հիմնվել է 2006-ին:
Հիշեցնենք, որ ամերիկյան «Bloomberg» պարբերականը հրապարակել էր լրատվական հոդված, որտեղ նշվում է, որ Թուրքիան ամիսներ առաջ դիմում է ներկայացրել BRICS-ին միանալու համար։ Պարբերականը նշել էր, որ Թուրքիան դիմել է BRICS-ին՝ ԵՄ-ին անդամակցելու համար գործադրած ջանքերի դիմաց առաջընթացի բացակայությունից հիասթափված լինելու պատճառով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |