Քաղաքական09:08, 05 Սեպտեմբեր 2024
Թուրքիան և Եգիպտոսը համատեղ հայտարարություն են ստորագրել
Սեպտեմբերի 4-ին Թուրքիա մեկնած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Թուրքիա-Եգիպտոս բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի» 1-ին նիստը:
Երկու երկրներն էլ արտահայտել են իրենց պատրաստակամությունը Պաղեստինի Գազայի հատվածի իրադարձությունների ֆոնին հումանիտար գործողություններին աջակցելու համար ավելի ամրապնդել իրենց միջև առկա համագործակցության մակարդակը:
Նիստի շրջանակներում կողմերը համատեղ հուշագիր են ստորագրել: Այն վերաբերում է ֆինանսների, շրջակա միջավայրի, քաղաքաշինության, առողջապահության, էներգետիկայի, գործարարության, գյուղատնտեսության, քաղաքացիական ավիացիայի, ինֆորմացիայի և կապի տեխնոլոգիաների, բարձրագույն կրթական համալիրների, աշխատանքի և զբաղվածության, համագործակցության և կարողությունների զարգացման, երկաթուղային ճանապարահների, մրցակցային քաղաքականության և դիվանագիտական ակադեմիաների համագործակցության ոլորտներին:
Համատեղ հուշագրում ասված է. «Երկու երկրները որոշում են կայացնում մեծացնել երկկողմ ջանքերը՝ բոլոր ոլորտներում երկկողմ իրավական դաշտի կարիքները համապատասխան կերպով ամրապնդելու և կողմերի միջև առկա բազմաշերտ համագործակցության և կոորդինացման դիվերսիֆիկացիայի ու խորացման նպատակով»:
Նշենք, որ 2025-ին լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ տարին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |