Հասարակական17:05, 06 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 6-7 պոգրոմի մասին
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) մարդու իրավունքների և հավատալիքների հանձնաժողովի փոխխոսնակներ Յուքսել Մութլուն և Մահֆուզ Գյուլերյուզը հայտարարություն են տարածել 1945-ի սեպտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրականացված հարձակումների մասին:
Հայտարարության մեջ ասված է.
«69 տարի առաջ մեր տարածքներում ապրող հույն, հայ, ասորի և հրեա հայրենակիցների նկատմամբ սեպտեմբեր 6-7-ին իրականացված պոգրոմը խորհրդանշում է ոչ միայն այս ժողովուրդների նկատմամբ իրականացված ֆիզիկական հարձակումները, այլև պետական աջակցությամբ սեփականազրկման և գույքի յուրացման գործընթացը:
Այս օրը հիշյալ պատմական ամոթանքի հետ առերեսվելու, պատասխանատուներին բացահայտելու և իրական խաղաղության և հավասար հայրենակցության պայքարի մասն է:
Մենք հարգանքով և տխրությամբ ենք հիշում սեպտեմբերյան պոգրոմի ժամանակ կոտորված մեր հայրենակիցներին: Մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ նման ողբերգություններ չապրելու համար անհրաժեշտ է առերեսվել պատմության հետ և ապահովել իրական խաղաղություն ու արդար կարգեր»:
Հիշեցնենք, որ 1955-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան Ստամբուլում թուրքական մամուլը կեղծ լուր էր տարածել Սալոնիկում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տան պայթեցման մասին։ Թեև ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն Ստամբուլի, Իզմիրի, Անկարայի ու մի շարք այլ քաղաքների քրիստոնեաբնակ թաղամասերի վրա թուրք ազգայնականների զանգվածային հարձակումները չկանխվեցին։
Ըստ թուրքական մամուլի՝ դեպքերի ժամանակ մահացել է 11 հոգի: Մինչդեռ հայ և հույն համայնքների պնդմամբ՝ մահացածների թիվն ավելի շատ է: Դեպքերի ընթացքում ավերվել են բազմաթիվ տներ, քրիստոնյաներին պատկանող խանութներ և գործարաններ: Այս հարձակումները պատճառ դարձան բազմաթիվ հայերի և հույների՝ Թուրքիայից արտագաղթելուն, նոսրացան հայ և հույն համայնքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Տեղեկությունը փոխանցել է Թուրքական օդերևութաբանական «Hava Forum» կայքը՝ X-ում կատարած գրառմամբ։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահի՝ կլիմայական COP29-ի համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։
Տեղեկությունը փոխանցել է Թուրքական օդերևութաբանական «Hava Forum» կայքը՝ X-ում կատարած գրառմամբ։
Տեղեկությունը փորձել է ճշտել ռուսակա «Ria Novosti» լրատվական գործակալությունը։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանն ու ըստ թուրքական մեդիայի՝ մեսիջներ հղել Թուրքիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |