Մշակութային19:47, 08 Սեպտեմբեր 2024
Աղթամար կղզու հայկական եկեղեցում մատուցվել է 12-րդ պատարագը (լուսանկարներ)

Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է 12-րդ պատարագը։ Այն մատուցել է Պոլսո հայոց պատրիարք արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը, ով նախօրեին մեկնել էր Վան և հանդիպել նահանգապետի հետ։ Պատարագին մասնակցելու էին եկել հայեր Ստամբուլից, Հայաստանից, ԱՄՆ-ից և Գերմանիայից։
Ermenihaber.am-ի հետ զրույցում պատարագի մասնակիցները, ովքեր եկել էին Հայաստանից, կիսվել են իրենց տպավորություններով։
- Ես Ելենան եմ, ուսուցչուհի։ Շատ անգամ եմ եկել Վանա լիճ, բայց այս անգամ հատուկ նպատակով եմ եկել, եկել եմ ուխտի։Երբեք ոչ մի անգամ առիթ չէր եղել Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցելու։ Առաջին հերթին ինձ վրա մեծ տպավորություն թողեց այդքան շատ մարդկանց հոսքը, ներկայությունը։ Տարբեր լեզուներ, տարբեր ազգության մարդկանց կարող ես տեսնել ու լսել այստեղ։
- Ես Արտակն եմ, Արևմտյան Հայաստանում երկրորդ անգամ եմ։ Շատ էի ցանկանում մասնակցել պատարագին և եկա։ Հիանալի էր շատ, ամբողջ մարմինս ցնցվում էր, երբ պատարագի ձայնն ամբողջ կղզով լսվում էր։ Տպավորիչ էր շատ, կյանքում չեմ կարող մոռանալ այդ պահերը։ Բայց հետադարձը ամենավատն էր․ փշաքաղվում էի, կարծես երեխայիս թողած լինեի այդ կղզում։ Երեխան իմ եկեղեցին էր, որը մենք թողնում ենք նորից թշնամու ձեռքում ու գնում․․․
- Ես Դավիթն եմ, եկել եմ Երևանից։ Այսօր մասնակից էի Թուրքիայում գտնվող մեր հայկական եկեղեցում մատուցվող պատարագին և շատ մեծ զգացմունքներով ու տպավորություներով կվերադառնամ Երևան։ Ըստ իս՝ հայի համար շատ կարևոր է մուսուլմանական երկրում՝ Թուրքիայում, մասնակցել հայկական, քրիստոնեկան եկեղեցում մատուցվող պատարագին։
Նշենք, որ Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության հատուկ թույլտվությամբ առաջին պատարագը մատուցվել էր 2010-ի սեպտեմբերի 19-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |