Քաղաքական09:46, 10 Սեպտեմբեր 2024
Էրդողան. «Մենք ոչ մի կերպ թույլ չենք տա, որ մեր բանակի միջոցով քաղաքական հաշվարկներ արվեն»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 9-ին կայացած կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Էրդողանն անդրադարձել է երկրի ռազմական ներուժին՝ շեշտելով, որ նախկինում ռազմարդյունաբերության ոլորտում 80 տոկոս կախում ունեցող երկրից Թուրքիան վերածվել է սեփական միջոցներով իր համար անհրաժեշտ զենք-զինամթերք արտադրող երկրի:
«Թուրքիան ԱԹՍ-ի և հարվածային ԱԹՍ-ի տոխնոլոգիաներում աշխարհի 3-4 երկրից մեկն է»,-հավելել է նա:
Նա նաև հայտարարել է, որ իրենք դեմ են յուրաքանչյուր նախաձեռնության և փորձի, որը ստվեր կգցի բանակի ունեցած կարգապահության և հեղինակության վրա:
«Մենք ոչ մի կերպ թույլ չենք տա, որ մեր հերոսական բանակը մաշվի և կամ բանակի միջոցով քաղաքական հաշվարկներ արվեն: Նույն զգայունությունը առկա է նաև մեր հանրապետության հիմնադիր, անկախության պատերազմի գլխավոր հրամանատար, վետերան Մուսթաֆա Քեմալի հարցում»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ վերջերս թուրքական սոցմեդիայում տարածվել էին լուսանկարներ, որում երևում էր, թե ինչպես են մի քանի ենթասպա կանգնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի դիմաց՝ հին թուրքերենով «Թուրք» գրառմամբ դրոշը ձեռքներին:
Թուրքիայի պաշտպանության նախարարության համալսարանի ցամաքային ենթասպայական բարձրագույն դպրոցն ավարտած ենթասպաներից մեկը, ում դեմքը ևս չէր երևում նկարներում, սոցցանցում կատարած հրապարակմանը զուգահեռ գրել էր. «Մենք Մուստաֆա Քեմալի որդիներն ենք և մեզ համար էական չէ, թե ինչի որդիներն եք դուք»:
Նման լուսանկարների տարածմանն ու գրառումներին զուգահեռ ուշադրության արժանի ևս մեկ սոցցանցյան հրապարակում էր եղել:
«Մեծանում է մի նոր սերունդ, որը, օրինակ վերցնելով Աթաթուրքից, հիմնել է այս ճանապարհը և շարունակելու է այն՝ աթաթուրքիստական մտածելակերպով: Այս ճանապարհին իրենց դեմ դուրս եկած աղանդի/համայնքի մնացորդներին միանշանակ ցույց են տալու այն վերաբերմունքը, որին նրանք արժանի են»,-ասվել է գրառման մեջ:
Տեղի ունեցածը թուրք հանրության կողմից մեծ քննարկման ալիք էր բարձրացրել: Քննարկումներում արարքի բացատրությունը գտնելու փորձերն ամփոփվում էին հետևյալ արտահայտություններով.
«Ռազմական հեղաշրջման սպառնալի՞ք, թե՞ հոգեբանական պատերազմ», «Լեյտենանտների սուր երդումը, որը դարձել է «արգելված», ոչ սովորական դիմադրություն է...»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |