Քաղաքական12:45, 10 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի նախկին պաշտպանության նախարարը ԵՄ-ին մեղադրում է անարդար վարվելակերպի մեջ
Թուրքիայի նախկին պաշտպանության նախարար, ներկայումս խորհրդրանում ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարն անդրադարձել է Եվրամիություն (ԵՄ)-Թուրքիա հարաբերություններին:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված «Համատեղ արտաքին և անվտանգային քաղականություն ու համատեղ անվտանգություն և ռազմական քաղաքականութուն» խորագրով միջխորհրդարանական համաժողովին ունեցած ելույթում Աքարն ընդգծել է, որ ԵՄ-ի՝ Թուրքիայի նկատմամբ վարած քաղաքականությունն արդար չէ:
«ԵՄ-ի ոչ արդար վերաբերմունքը և ռազմավարական տեսլականի դեֆիցիտը դարձել է նյարդայնացնող:
Խորհրդի կողմից 2019-ին Թուրքիայի դեմ կիրառված միջոցները Թուրքիայի անդամակցության տեսանկյունից շարունակում է մնալ քաղաքական բլոկադա»,-ասել է նա:
Բացի այդ, Աքարն ընդգծել է, որ ներկայիս համաշխարային իրավիճակով պայմանավորված ԵՄ-ի ընլդլայնումը բխում է հենց այդ կառույցի շահերից:
«ԵՄ-ի բոլոր անդամները պետք է հավասարապես խրախուսեն: Վաստակված գործընթացը չպետք է թողնվի մակերեսային և մասնակի կարճաժամկետ շահերից բխող նախապաշարմունքների ստվերում: Ոչ մի կասկած չկա, որ Թուրքիան աշխարհաքաղաքական տեղանկյունից ավելի ուժեղ միության ամենակարևոր դերակատարներից է»,-հավելել է Աքարը:
Նշենք նաև, որ ելույթում Աքարն անդրադարձել է Կիպրոսի խնդրին, ընդգծելով, որ այնտեղ պետք է երկու պետություն ստեղծվի:
«Մենք պետք է ընդունենք այն իրականությունը, որ կղզում երկու ժողովուրդ է ապրում: Այդ կղզում երկու պետություն պետք է ստեղծվի և բացի այդ, համապատասխան լուծումը պետք է հիմնվի անկախության, հավասարության և հավասար միջազգային ստատուսի առանցքների վրա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |