Քաղաքական09:46, 10 Սեպտեմբեր 2024
Էրդողան. «Մենք ոչ մի կերպ թույլ չենք տա, որ մեր բանակի միջոցով քաղաքական հաշվարկներ արվեն»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 9-ին կայացած կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Էրդողանն անդրադարձել է երկրի ռազմական ներուժին՝ շեշտելով, որ նախկինում ռազմարդյունաբերության ոլորտում 80 տոկոս կախում ունեցող երկրից Թուրքիան վերածվել է սեփական միջոցներով իր համար անհրաժեշտ զենք-զինամթերք արտադրող երկրի:
«Թուրքիան ԱԹՍ-ի և հարվածային ԱԹՍ-ի տոխնոլոգիաներում աշխարհի 3-4 երկրից մեկն է»,-հավելել է նա:
Նա նաև հայտարարել է, որ իրենք դեմ են յուրաքանչյուր նախաձեռնության և փորձի, որը ստվեր կգցի բանակի ունեցած կարգապահության և հեղինակության վրա:
«Մենք ոչ մի կերպ թույլ չենք տա, որ մեր հերոսական բանակը մաշվի և կամ բանակի միջոցով քաղաքական հաշվարկներ արվեն: Նույն զգայունությունը առկա է նաև մեր հանրապետության հիմնադիր, անկախության պատերազմի գլխավոր հրամանատար, վետերան Մուսթաֆա Քեմալի հարցում»,-ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ վերջերս թուրքական սոցմեդիայում տարածվել էին լուսանկարներ, որում երևում էր, թե ինչպես են մի քանի ենթասպա կանգնել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի դիմաց՝ հին թուրքերենով «Թուրք» գրառմամբ դրոշը ձեռքներին:
Թուրքիայի պաշտպանության նախարարության համալսարանի ցամաքային ենթասպայական բարձրագույն դպրոցն ավարտած ենթասպաներից մեկը, ում դեմքը ևս չէր երևում նկարներում, սոցցանցում կատարած հրապարակմանը զուգահեռ գրել էր. «Մենք Մուստաֆա Քեմալի որդիներն ենք և մեզ համար էական չէ, թե ինչի որդիներն եք դուք»:
Նման լուսանկարների տարածմանն ու գրառումներին զուգահեռ ուշադրության արժանի ևս մեկ սոցցանցյան հրապարակում էր եղել:
«Մեծանում է մի նոր սերունդ, որը, օրինակ վերցնելով Աթաթուրքից, հիմնել է այս ճանապարհը և շարունակելու է այն՝ աթաթուրքիստական մտածելակերպով: Այս ճանապարհին իրենց դեմ դուրս եկած աղանդի/համայնքի մնացորդներին միանշանակ ցույց են տալու այն վերաբերմունքը, որին նրանք արժանի են»,-ասվել է գրառման մեջ:
Տեղի ունեցածը թուրք հանրության կողմից մեծ քննարկման ալիք էր բարձրացրել: Քննարկումներում արարքի բացատրությունը գտնելու փորձերն ամփոփվում էին հետևյալ արտահայտություններով.
«Ռազմական հեղաշրջման սպառնալի՞ք, թե՞ հոգեբանական պատերազմ», «Լեյտենանտների սուր երդումը, որը դարձել է «արգելված», ոչ սովորական դիմադրություն է...»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում է լինելու Պաղեստինի Գազայի հատվածում տևական հրադադարի հաստատման համար անհրաժեշտ լուծումներին վերաբերող հարցեր:
«Բաքվի անվտանգության համաժողովի» շրջանակներում Քալընը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է հետախուզական դիվանագիտության գործունեություն ծավալել՝ «պատերազմներին վերջ տալու համար»:
Օմեր Չելիքը կուսակցության կենտրոնական կառավարման խորհրդի նիստում անդրադարձել է գլխավոր ընդդիմադիր ԺՀԿ առաջնորդ Օզգյուր Օզելի արտահերթ ընտրությունների մասին կոչին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության ղեկավարը և Պաղեստինի Գազայի հատվածում իշխող խմբավորման առաջնորդները քննարկել են հրադադարի հաստատմանը վերաբերող հարցեր:
Թուրքիայի աևմտյան հատվածում գտնվող Սաքարիա նահանգում գրանցված պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:
«Բաքվի անվտանգության համաժողովի» շրջանակներում Քալընը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է հետախուզական դիվանագիտության գործունեություն ծավալել՝ «պատերազմներին վերջ տալու համար»:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական ԺՀԿ-ի նախկին առաջնորդի նկատմամբ միջնորդություն է կազմվել Ստամբուլի 14-րդ քրեական դատարանի նախագահին և դատարանի անդամներին վիրավորելու հիմքով:
Պաղեստինցի հետազոտողը պարզել է, որ Թուրքիայից պարբերաբար 11 նավով մատակարարում է իրականացվում Իսրայել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |