Ռազմական15:55, 10 Սեպտեմբեր 2024
Թուրքիան բալիստիկ հրթիռների փորձարկման համար ցանկանում է Սոմալիում բազա հիմնել
Թուրքիան Սոմալիի հետ բանակցություններ է վարում այդ երկրում բալիստիկ և տիեզերական հրթիռների փորձարկման նպատակով բազա հիմնելու շուրջ։ Անանուն մնալ ցանկացող աղբյուրները հայտնել են, որ Անկարան հեռահար փորձարկումներ իրականացնելու համար ընտրել է Սոմալիի դիրքը, քանի որ այն գտնվում է Աֆրիկա մայրցամաքի արևելյան ծայրին և լավագույնս հարմար է Հնդկական օվկիանոսին ուղղված արձակումներ իրականացնելու համար:
Վերջին տարիներին Թուրքիան ավելացրել է իր ազդեցությունը Սոմալիում պաշտպանական համագործակցության և ենթակառուցվածքային նախագծերի միջոցով։ Նշվում է, որ օրինակ «Վագներ» վարձկաններն այնքան պահանջված չեն, որքան Թուրքիայի «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը, որոնք արդեն ձեռք են բերել 11 Աֆրիկյան երկրներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս 2022 թվականին հայտարարել էր, որ Թուրքիան աշխատում է Tayfun հրթիռների հեռահարությունն ավելացնելու ուղղությամբ: Այս պահին Թուրքիայի ամենաերկար հեռահարության հրթիռը՝ Tayfun-ը, 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին հաջողությամբ ավարտել է փորձարկումները և սկսել արտադրվել: Այն այժմ ունի 561կմ հեռահարություն, որը նախատեսվում է հասցնել 1000 կմ-ի։
TAYFUN-ը, հավանաբար, շուտով կկորցնի Թուրքիայի ամենաերկար հեռահարության հրթիռի համբավը, քանի որ ասպարեզ կգա CENK հրթիռը, որի հեռահարությունը ավելի քան 1000 կմ է։
Թուրքիայի և Սոմալիի միջև 2015թ. ստորագրված ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցելու պայմանագիրը թույլ է տալիս կողմերի տարածքներում ռազմական սարքավորումների համատեղ հետազոտություն և արտադրություն իրականացնել:
Երկու երկրները համաձայնել են ավելի շատ ամրապնդել իրենց պաշտպանական և տնտեսական համագործակցությունը առաջիկա 10 տարում:
Թուրքիան իր արտասահմանյան ռազմաբազաներից ամենախոշորը բացել է Սոմալիում դեռևս 2017-ին։ Այժմ Թուրքիան սպասում է, որ Սոմալիի կառավարությունից ստացված առաջարկի հիման վրա Սոմալիի բաց ջրերում նավթի և բնական գազի պաշարների որոնման համար հորատիչ նավ ուղարկի։
Թուրքիան վերջին տարիներին սեփական բալիստիկ հրթիռների զարգացումը և համալրումը կատարել է՝ հաշվի առնելով աշխարհում բալիստիկ հրթիռների արագ տարածումը և հրթիռային տեխնոլոգիաների առաջընթացը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |