Միջազգային15:55, 11 Սեպտեմբեր 2024
Էրդողան. «Ղրիմի վերադարձն Ուկրաինային անհրաժեշտություն է՝ ըստ միջազգային իրավունքի»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել Ղրիմի հարթակի անդամ երկրների առաջնորդների 4-րդ առցանց գագաթնաժողովի բացման արարողությանը։
«Ղրիմի անեքսիան, որը Թուրքիան չճանաչեց առաջին իսկ օրվանից, ավելի է խորացրել տառապանքը՝ կապված Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման հետ։ Անկարայի աջակցությունը մնում է անփոփոխ, իսկ Ղրիմի վերադարձն Ուկրաինային անհրաժեշտություն է՝ ըստ միջազգային իրավունքի»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Ղրիմի բնիկ ժողովուրդներից մեկի՝ Ղրիմի թաթարների «իրավունքների և բարեկեցության պաշտպանությունը» Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմն կավարտվի «արդար և կայուն խաղաղությամբ»՝ հիմնված Ուկրաինայի տարածքային ամբողջականության վրա։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայի նախագահն այս հարթակում հանդես է գալիս նմանատիպ բովանդակությամբ ուղերձով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը տեսաուղերձ է հղել Ղրիմի հարթակի անդամ երկրների առաջնորդների 4-րդ առցանց գագաթնաժողովի բացման արարողությանը։
Պաշտոնական Անկարան նիստին ներկայացված կլինի արտգործնախարարի մակարդակով։
Պարբերականի հաղորդմամբ՝ այդպիսով Թուրքիան նպատակ ունի ամրապնդել իր էներգետիկ անվտանգությունը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Վանա լճի Աղթամար կղզու մասին մի լեգենդ է շրջանառվում, ըստ որի, այնտեղ հրեշ է ապրում:
Նշվում է, որ Մերցը ցանկանում է հանդիպել Թուրքիայի նախագահի և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաև Ստամբուլի ներկայիս քաղաքապետի հետ։
Հանդիպման օրակարգի մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Թուրքիայի ՊՆ-ի համաձայն՝ ընդհանուր առմամբ ոչնչացվել է 24 թիրախ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |