Քաղաքական12:09, 11 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժն Էրդողանին առաջարկել է մինչև 2025-ի նոյեմբերը գնալ ընտրությունների
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողվրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը պատասխանել թուրք հայտնի լրագրող Մուրադ Յեթքինի հարցերին:
Յեթինի հարցերը հիմնականում վերաբերել են Թուրքիայում ՏԻՄ վերջին ընտրություններում «ԺՀԿ» հաղթանակից հետո շրջանառվող «արտահերթ ընտրությունների» մասին խոսակցություններին:
Այս առումով Օզելը ներկայացրել է «ԺՀԿ»-ի ունեցած դիրքորոշումը: Մուրադ Յեթքինի «Չնայած սահմանադրությանը դուք ասում եք, որ (արտահերթ ընտրությունները-խմբ.) հնարավոր է: Արդյո՞ք հակասական չէ» հարցին ի պատասխան Օզելն ասել է.
«Խնդիրն էլ հենց այստեղ է: Թե՛ մեր բազան, թե՛ ընդդիմադիր մեր ընտրողները արտահերթ ընտրությունների կոչ են անում: Մենք էլ անում ենք, սակայն հակասում է այն, որ մի կողմից ուզում են արտահերթ ընտրություններ, իսկ մյուս կողմից ասում, որ նա (Էդրողանը-խմբ.) թեկնածու չլինի: Որովհետև, եթե խորհրդարանը որոշում կայացնի, 116-րդ հոդվածի համաձայն՝ նա կարող է թեկնածու լինել»:
Այս համատեքստում ընդդիմադիր կուսակցապետն ընդգծել է, որ այդ ընթացակարգը հստակ ներառված է սահմանադրության մեջ և դա Էրդողանի ցանկությամբ չէ, որ լինելու է:
Արտահերթ ընտրությունների և դրանցում Էրդողանի թեկնածության մասին խոսելուց հետո, Օզելը հայտնել է այս տեսանկյունից իշխանությանն ուղղված առաջարկը:
«Ասում ենք՝ այս 5 տարին բաժանենք երկու մասի. 2.5 ձեզնից, 2.5 մեզնից: Ասում ենք՝ եկեք 2.5 տարին լրանալուն պես տարեք (կարգավորումը-խմբ.) խորհրդարան և գնանք ընտրության: Դա էլ լինում է 2025-ի հոկտեմբերը:
Մեքն ասում ենք՝ պարոն Էրդողան, եթե ցանկանում ես լինել թեկնածու, 2025-ի նոյեմբերից հետո չգաս: Այդպես չի լինի»,-ասել է նա և շեշտել. «Մինչև 2.5 տարին լրանալը կանք, դրանից հետո ոչ»՝ նկատի ունենալով, որ առաջարկն ուժի մեջ է լինելու մինչև վերոհիշյալ ժամկետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |