Տնտեսական16:49, 12 Սեպտեմբեր 2024
Ռեկորդային ցուցանիշ Թուրքիայից Անգլիա արտահանման ծավալներում
2024 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Թուրքիայից Անգլիա արտահանվել է 8.3 մլրդ դոլարի ապրանք։ Սա համարվում է աննախադեպ ցուցանիշ։ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Բրիտանիա կատարված թուրքական արտահանումների աճը կազմել է 10.8 տոկոս։
Անգլիան դարձել է 3-րդ երկիրը, որտեղ Թուրքիան ամենաշատ արտահանումն է իրականացրել։ Առաջին ու երկրորդ տեղերում են Գերմանիան (12 մլրդ դոլար) և ԱՄՆ-ն (8.8 մլրդ դոլար)։
Թուրքիայից Անգլիա ամենաշատ արտահանումը՝ մոտ 2.7 միլիարդ դոլարի արժողությամբ, կատարել է ավտոմոբիլային ոլորտը, 1.1 միլիարդը՝ էլեկտարտեխնիկայի ոլորտը։
Նշվում է նաև, որ Թուրքիայի արտահանման ընդհանուր ծավալները 2024-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածում կազմել է 170.8 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ արձանագրելով 3.9 տոկոսանոց աճ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը կոշտ դրամավարկային քաղաքականություն է իրականացնում՝ նման սցենարը կանխելու համար։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Անդրադարձ է կատարվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |