16:44, 12 Սեպտեմբեր 2024
Middle East Eye. Թուրքիա Պուտինի այցի ձգձգումների պատճառը նրա 2 պահանջներն են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հուսով ենք, որ այցը տեղի կունենա այն բանից հետո, երբ կավարտվեն դրա նախապատրաստական աշխատանքները: Դրանք վաղուց են ընթանում։ Մենք, որպես կանոն, չենք բացահայտում մեր նախագահի այցերի նախապատրաստման բոլոր մանրամասները, դրանք փակ բնույթ են կրում։ Հիմա նույնպես չենք անելու»,- ընդգծել է Պեսկովը:
Հավելենք, որ Middle East Eye-ի հաղորդմամբ՝ Թուրքիա Պուտինի այցի ձգձգումների պատճառը նրա առաջ քաշած պահանջներն են։ ՌԴ նախագահը մասնավորապես ցանկանում է Թուրքիա մեկնել ռուսական կործանիչների ուղեկցությամբ, ըստ աղբյուրների՝ հավանաբար, դա կապված է թռիչքի ընթացքում ինքնաթիռներ խոցելու՝ Ուկրաինայի օդուժի կարողության հետ։
Մյուս պահանջը Պուտինի կացության հարցն է։ Անկարայում գործող Hilton, Sheraton և JW Marriott հյուրանոցները, պատկանում են ամերիկյան ընկերություններին, ինչն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի իշխանությունների մոտ։ Մոսկվան մտավախություն ունի, որ հյուրանոցների այս ցանցերը կարող են բավարար անվտանգություն չապահովել ՌԴ նախագահի համար, հատկապես Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարված հարաբերությունների ներքո:
Ըստ աղբյուրի՝ այս պայմաններում հնարավոր է, որ Պուտինին տեղավորեն հատուկ հյուրատանը, որի պրակտիկան չի կիրառվում նման այցերի ժամանակ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
«Բաքվի անվտանգության համաժողովի» շրջանակներում Քալընը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է հետախուզական դիվանագիտության գործունեություն ծավալել՝ «պատերազմներին վերջ տալու համար»:
Պաղեստինցի հետազոտողը պարզել է, որ Թուրքիայից պարբերաբար 11 նավով մատակարարում է իրականացվում Իսրայել:
Հունական «Պանատինաիկոս-Մաքաբի» բասկետբոլային թիմի մարզիչը հանդես է եկել հայտարարությամբ․
Նշվում է, որ Թուքրիայի նախագահը ելույթի ընթացքում մասնավորապես կանդրադառնա արաբա-իսրայելական հակամարտությանը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական ԺՀԿ-ի նախկին առաջնորդի նկատմամբ միջնորդություն է կազմվել Ստամբուլի 14-րդ քրեական դատարանի նախագահին և դատարանի անդամներին վիրավորելու հիմքով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |