Հասարակական11:10, 12 Սեպտեմբեր 2024
«Սա այն իրավիճակն է, որին հասել է Թուրքիան»՝ կանանց բողոքի ակցիա Թուրքիայում

Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում քաղաքում «Կանանց համերաշխության ասոցացիան» բողոքի ակցիա է իրականացրել 8-ամյա աղջնակի՝ Նարին Գյուրանի սպանության դեպքի հետ կապված։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ Նարինին սպանել են այն ընտանքիում, որտեղ աղջիկը ծնվել և մեծացել է։
Հիշեցնենք, որ Նարին Գյուրանը օգոստոսի 21-ից համարվում էր անհետ կորած և 19 օր անց՝ Դիարբեքիրից գտել են աղջկա մարմինը։ Դեպքի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է, նշվում է, որ նրան սպանել են ընտանիքի անդամները։ Կալանավորված է 24 մարդ՝ այդ թվում Նարինի մայրը, հայրը, 2 եղբայրները և 4 հորեղբայրները։
Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ սա այն իրավիճակն է, որին հասել է Թուրքիան։ Ակցիայի մասնակիցները ձեռքներին պահել են Նարինի լուսանկարները և մի շարք պաստառներ ու ցուցանակներ՝ հետևյալ գրություններով «Թողեք մեր երեխաները ապրեն», «Կանանց ապստամբությունը ձեր պլանները կքանդի», «Ոչ բոլոր տղամարդիկ են հանցագործներ, բայց բոլոր հանցագործները տղամարդիկ են», «Ձեր պետությունը, որը չի կարող պաշտպանել երեխաներին, պետք է խորտակվի»։
Անդրադառնալով պետական մարմիններին՝ ակցիայի մասնակիցները նշել են, որ այլևս չեն հարցնի, թե որտեղ է նախարարությունը, որտեղ են հսկայական ինստիտուտները, որտեղ են դատական և իրավապահ մարմինները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի, երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։

Ավտոբուսը պատկանում է թուրքական «Başak» տուրիստական ընկերությանը։

Ճանապարհատրանսպորտային դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |