11:34, 12 Սեպտեմբեր 2024
Թուրքիան դատապարտել է ԱՄՆ-ի և Կիպրոսի միջև ռազմական համագործակցության պայմանագրի կնքումը

Թուրքիան դատապարտել է ԱՄՆ-ի և Կիպրոսի հունական վարչակազմի միջև ստորագրված պայմանագիրը, որը վերաբերում է ռազմական համագործակցության տարբեր ոլորտներին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ այս քայլը կվնասի խաղաղության և կայունության հաստատման ջանքերին Կիպրոս կղզում:
«Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ի և Հարավային Կիպրոսի հունական վարչակազմի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզի ստորագրումը: Այս քայլը հակասում է Կիպրոսի հարցի լուծման սկզբունքներին»,- ասված է հայտարարության մեջ։
Պաշտոնական Անկարան ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը կոչ է արել հավասար վերաբերմունք ցուցաբերել Կիպրոսի թուրքական և հունական համայնքների։
Հիշեցնենք, որ 1974թ. Թուրքիան ներխուժել և օկուպացրել է Կիպրոսի հյուսիսային մասը, ինչի հետևանքով կղզին բաժանվել է հյուսիսային թուրքական և հարավային հունական մասերի:
Թուրքիան միակ երկիրն է, որ ճանաչում է իր կողմից ստեղծված ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը։ Իսկ միջազգային հանրությունը դա համարում է օկուպացված տարածք:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |