Քաղաքական10:39, 13 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետը՝ Էրդողանին. «Բոլորս Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը, դիմելով Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, արձագանքել է թուրք լեյտենանտների նկատմամբ սկսված հետաքննությանը:
«Էրդողա՛ն, արդեն եղավ մի շաբաթ, ինչ լեյտենանտները հանել են իրենց թրերը: Դու 8 օր լռեցիր, հետո արթնացար ու արձագանքեցիր: Իմամ հաթիփցիներից (հոգևորականների միջնակարգ դպրոցի սաներ) ոգևորվեցիր և ծափեր ստացար: Ինչու՞ արեցիր: Ցույց տվեցիր, որ Իմամ հաթիփցիների հետ միասին դեմ ես լեյտենանտներին»,-ասել է Օզելը:
Նա նաև հայտարարել է, որ լեյտենենատների նկատմամբ հետաքննություն սկսելու կարիք չկա:
«Օմեր Չելիքը (ԱԶԿ խոսնակ) ասում է. «Թե՛ կուրսանտները, թե՛ իմամ հաթիփցիները մեր ազգի արժեքն են»: Դա իմ խոսքն է, պարոն Օմեր, դու դա Էրդողանին կասես:
Տե՛ս պարոն Թայիփ: Այստեղ բոլոր կուսակցություններից մարդիկ կան: Եթե այս երկրում բոլոր լեյտենանտներն ասեն դա՝ դու հանգիստ քնի՛ր, Թուրքիայի թշնամիները թող վախենան:
Այս բանակում եթե նույնիսկ մի լեյտենանտ այդպիսի խոսքեր չասի՝ այդ ժամանակ նոր պետք է նստես ու մտածես:
Մենք բոլորս Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»:
Մուստաֆա Քեմալ Աթաթուրք - Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Թուրքիայի ռազմական ակադեմիայի ավարտական միջոցառման ընթացքում մի քանի լեյտենանտ, զինվորական երդման արարողության ժամանակ, բղավել էր՝ «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»:
Տեղի ունեցածը թուրք հանրության կողմից մեծ քննարկման ալիք էր բարձրացրել: Քննարկումներում արարքի բացատրությունը գտնելու փորձերն ամփոփվում էին հետևյալ արտահայտություններով.
«Ռազմական հեղաշրջման սպառնալի՞ք, թե՞ հոգեբանական պատերազմ», «Լեյտենանտների սուր երդումը, որը դարձել է «արգելված», ոչ սովորական դիմադրություն է...»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էսա Էշ Շեյբանին, ծրագրվող այցին անդրադառնալով, ասել է, թե գնում են Թուրքիա, որը 14 տարի իրենց մենակ չի թողել:
Նուման Քուրթուլմուշը մասնակցել է «Նոր աշխարհակարգի որոնումը և Թուրքիայի դերը» խորագրով ծրագրին, որի ընթացքում անդրադարձել է Սիրիայում կատարվող փոփոխություններին։
ԺՀԿ-ի առաջնորդ Օզգյուր Օզելն անդրադարձել է Բեշիքթաշի ընդդիմադիր քաղաքապետ Ռիզա Աքփոլաթի ձերբակալությանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերության զեկույցի համաձայն՝ ամենաուժեղ բանակն ունի ԱՄՆ-ն, որին էլ հաջորդում են Ռուսաստանը և Չինաստանը:
Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում եվրոպական երկրների համար:
Էսա Էշ Շեյբանին, ծրագրվող այցին անդրադառնալով, ասել է, թե գնում են Թուրքիա, որը 14 տարի իրենց մենակ չի թողել:
ԱՄՆ-ն արհեստական բանականության համար կիրառվող չիպերի արտահանման սահմանափակումներ է մտցրել մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի համար:
Էրդողանը և Խուրելսուխին կստորագրեն համագործակցության մասին ավելի քան 10 համաձայնագիր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |