Տարածաշրջան11:01, 13 Սեպտեմբեր 2024
Ո՞վ է հաղթել Արցախում․ Անկարան վիճարկում է Ադրբեջանի միայնակ հաղթանակը և շարունակում զենքի մատակարարումը
Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Յաշար Յըլդըրըմն օրերս ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված 44-օրյա պատերազմում Ադրբեջանին Թուրքիայից տրամադրված ռազմական աջակցության հետ։
«Աբուլֆազ Էլչիբեյը (Ադրբեջանի 1-ին նախագահը) Ղարաբաղի 1-ին պատերազմի համար ասել էր՝ «Ի՞նչ ուզեմ 4 ուղղաթիռ չտվողից, Դեմիրելն էլ չտվեց, Օզալն էլ չտվեց»… Մինչդեռ Ղարաբաղի 2-րդ պատերազմում «Ժողովուրդ» դաշինքն այնտեղ իջեցրեց իր F-16 կործանիչների էսկադրիլյան։ Երեկ 4 ուղղաթիռ չես տալիս, իսկ այսօր ԱԹՍ, ռազմական ԱԹՍ, F-16, ողջ գլխավոր շտաբն այնտեղ է։ Ի՞նչ է անում։ Օղուզի հայրենիքն է փրկում, հայից իր հողն է ետ վերցնում»,-հայտարարել է որպես ազգայնամոլական գորշ գայլերի քաղաքական թև հայտնի կուսակցության այդ առաջնորդը։
Այսպիսով թուրքական կողմը հերթական անգամ քաղաքական մակարդակով փաստում է իր լիարժեք ներգրավվածությունն Արցախյան 44-օրյա պատերազմին, խոսում այն մասին, որ Ադրբեջանը բացարձակապես միայնակ չէ, որ հաղթանակ է տարել հայկական կողմի նկատմամբ։ Օրեր առաջ էլ այդ մասին հստակ արձանագրում էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ «իրենք կմտնեն Իսրայել այնպես, ինչպես մտան Ղարաբաղ, Լիբիա»։
Թուրքական մամուլը գրել է նաև այն մասին, որ Ադրբեջանը զենքի գնման պայմանագրեր է կնքել Չեխիայի և Սլովակիայի հետ։ Մասնավորապես ըստ թուրքական defenceturk.net-ի՝ Ադրբեջանի բանակն արդեն իսկ ստացել է Չեխիայից մատակարարվող առաջին 155 մմ L-45 DITA հաուբիցը, որից պատվիրել է 70 միավոր, իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը 48 միավոր 155 մմ Nora հաուբից է ստանալու նաև Սլովակիայից։ Բաքուն շարունակում է մեծաքանակ զենք գնել նաև Իսրայելից, Պակիստանից և այլն։
Այնուամենայնիվ, հակառակ Ադրբեջանի հայտարարություններին՝ անժխտելի է, որ պատերազմից հետո նույնպես Անկարան շարունակում է զինել ադրբեջանական բանակը։ 2020 թվականից հետո բաց աղբյուրներում հրապարակումներ են արվել այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայից ձեռք է բերել այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են միայն վերջերս թողարկված «Akıncı» հարվածային ԱԹՍ-ները, «Cobra II» տեսակի զրահամեքենաները և այլ տեսակի զինամթերքներ։ Ընդ որում՝ «Akıncı» հարվածային ԱԹՍ-ները, ըստ թուրքական կողմի գովազդումների, ունեն ավելի մեծ հնարավորություններ, քանի «Bayraktar TB2»-ը, որի մասին այդքան խոսվել է պատերազմի ընթացքում։
Այս հայտարարությունները դժգոհությամբ են ընդունվում ադրբեջանական կողմում, որտեղից թե՛ պաշտոնական մակարդակում, թե՛ լրատվական-փորձագիտական դաշտում ջանում են պնդել, ամեն գնով ապացուցել, որ «իրենք վճարել են թուրքական զենքերի համար մինչև վերջին կոպեկը և Ղարաբաղում հաղթել են միայնակ»։
MHP Genel Başkan Yardımcısı Yaşar Yıldırım:
— Bengü Türk (@benguturktv) September 7, 2024
???? Ebulfez Elçibey, Karabağ 1. Savaşı'nda "4 helikopteri vermeyenden ne isteyeyim, Demirel de vermedi, Özal da vermedi," diyor.
???? 2. Karabağ Savaşı'nda biz, sarhoş döve döve Oğuz'un toprağını geri aldık. Dün 4 helikopter verilmedi,… pic.twitter.com/kFLEwBXHUY
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |