Տնտեսական12:02, 13 Սեպտեմբեր 2024
Թուրքիան խմելու ջրի աղքատության շեմին է

Թուրքիայի ջրային ռեսուրսների ինստիտուտի (SUEN) ղեկավար, պրոֆեսոր Լյուֆթի Աքջան անդրադարձել է Թուրքիայում խմելու ջրի խնդրին: Ըստ նրա՝ Թուրքիան առաջիկայում կարող է ջրային պաշարների առումով աղքատ պետություն դառնալ:
«Մեր երկրում առկա ամբողջ ջրի ծավալը, ներկայիս բնակչության տեսանկյունից հաշվարկելիս, յուրաքանչյուր մարդու համար տարեկան կտրվածքով 1312 խմ է կազմում:
Այստեղ միջազգային ինդեքս կա և եթե մի երկրում 1 մարդուն բաժին հասնող ջրի ծավալը 1000-ից 1700 խմ է, ուրեմն, այդ երկրում առկա է ջրային սթրես, եթե 1700 խմ-ից բարձր է՝ ջրային հարստություն, եթե 1000 խմ-ից ցածր է՝ ջրային աղքատություն կամ չորություն, իսկ եթե ցածր է 500 խմ-ից՝ ապա արդեն ծայրահեղ չորություն»,- ասել է պրոֆեսորը:
Այս համատեքստում նա ընդգծել է, որ Թուրքիայի բնակչության աճի և համաշխարային կլիմայի փոփոխությունների հետևանքով ջրի աղբյուրների սակավության պարագայում 2050-ականներին Թուրքիայում 1 մարդուն բաժին հասնող ջրի ծավալն անպայման կդառնա 1000 խմ կամ ավելի ցածր:
«Այդպիսով Թուրքիան թեկնածու երկիր է՝ ապագայում ջրի տեսանկյունից աղքատանալու առումով»,-շեշտել է Աքջան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։

Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Գագաթնաժողովը կկայանա Հոնկոնգում մարտի 27-ին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |