Քաղաքական10:33, 16 Սեպտեմբեր 2024
ԵԽԽՎ-ում Թուրքիայի մասով զեկուցողն անդրադարձել է Քավալա-Դեմիրթաշ դատավարությանը
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում» (ԵԽԽՎ) Թուրքիայի մասով զեկուցող Ստեֆան Շենախն անդրադարձել է 2022-ին «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում» (ՄԻԵԴ) Թուրքիայի դեմ մեկնարկած «խախտման ընթացակարգին»:
Նա ընդգծել է, որ թուրքական իշխանություններին կոչ է արել կիրառել անհրաժեշտ բոլոր միջոցները, որոնք Քավալայի և Դեմիրթաշի վերաբերյալ ավելի վաղ սահմանվել էր դատարանի կողմից:
Ապա, այս համատեքստում Թուրքիայի կատարած այցին անդրադառնալով, նշել է.
«Իմ մի շարք զրուցակիցներ ընդգծել են, որ Թուրքիան իրականացնում է ՄԻԵԴ-ի որոշումների 90 տոկոսը և կրկնել՝ ԵԽ-ի հետ լիակատար համագործակցելու իրենց պարտավորությունները»:
Բացի այդ, զեկուցողը խոսել է Թուրքիայում վերջին նախագահական ընտրությունների և տեղական ինքնակառավարման ընտրությունների մասին՝ ընդգծելով, որ այդ գործընթացը մեծամասամբ ուղեկցվել է մամուլի կողմնակալությամբ՝ ի օգուտ իշանության:
Նման խոսքերը Շենախն ասել է՝ հիմնվելով Թուրքիա գործուղված դիտորդական առաքելությունների կողմից հավաքագրված ինֆորմացիայի վրա:
Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 3-ին ԵԽ նախարարների կոմիտեն որոշել էր Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել 2013-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Գեզի այգում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալված Օսման Քավալային և «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու համար։ Նշվել էր նաև, որ դրանց ի կատար չածման պարագայում Թուրքիան կարող է դուրս թողնվել ԵԽ-ից:
Թուրքիայի ԱԳՆ-ն էլ «դատական համակարգին միջամտություն» էր որակել այդ որոշումը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել, որ ԵՄ որոշումներն իրենց համար առ ոչնիչ են և վեր չեն Թուրքիայի դատական իշխանության որոշումներից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |