Տնտեսական14:25, 16 Սեպտեմբեր 2024
Թուրքիա-Իսրայել առևտուրը շարունակվում է

Թուրքական մեդիայում տարածվել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Թուրքիան շարունակում է մատակարարումներ իրականացնել Իսրայել: Դրանով իսկ պարզ է դառնում, որ Իսրայել-Թուրքիա առևտրաշրջանառությունն ամենևին էլ դադարեցված չէ և չի էլ եղել:
«Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միության» (MÜSAİD) անդամ «İÇDAŞ» ընկերությունը ցեմենտ և երկաթ է արտահանել Իսրայել:
Նշվում է, որ սեպտեմբերի 10-ին Չանաքքալե նահանգի նավահանգստից ընկերությանը պատկանող նավը շարժվել է ուղիղ Իսրայելի Հայիֆա նավահանգիստ:
Ընկերության կողմից ապրանքների մատակարարման մասին բացահայտել է պաղեստինցի հատոզոտող Նայիմ Էյյուբը:
Նա նշել է, որ սա Իսրայել մատակարարումների միակ դեպքը չէ. նավահանգիստներից դուրս եկած նավերի երթուղուց պարզ է դարձել, որ Հայիֆա այլ նավեր ևս ուղևորվել են, սակայն հայտնի չէ, թե ինչ ապրանքներ են տեղափոխվել:
Ըստ պաղեստինցու՝ ընկերությունը նույնիսկ չի մտահոգվում երրորդ երկրների տարածքով մատակարարումներ իրականացնելու մասով:
Էյյուբի տեղեկություններով՝ Իսրայել արտահանումների համար տևական ժամանակ ընկերությունն օգտագործում է 11 նավ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր մայիսի 3-ին հայտարարել Իսրայելի հետ առևտրաշրջանառության դադարեցման մասին և ընդգծել, որ այն կվերագործարկվի՝ երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Պաղեստինի Գազայի հատվածում և թույլ տա հումանիտար բեռների մուտքը այդ հատված:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։

Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Գագաթնաժողովը կկայանա Հոնկոնգում մարտի 27-ին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |